11/11/2019 19:40
Հնդկաստանը Քաշմիրի վերահսկողության գծում 100 հազար զինծառայող է տեղակայել
Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներներ են տեղակայել Քաշմիրի հնդկական և պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով, հայտնում է «The Economic Times» թերթը:
«Վերահսկողության գծում Հնդկաստանի ռազմական ներկայության ուժեղացումը կապված է Քաշմիրի պակիստանյան մասից Ջամուի և Քաշմիրի դաշնային տարածք ահաբեկիչների ներթափանցման կանխման և Հնդկաստանի սահմանամերձ գոտու անվտանգության ապահովման միջոցների հետ», - թերթը մեջբերում է պաշտոնական աղբյուրների խոսքը:
2019 թվականին Քաշմիրի վերահսկողության գծում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի մոտ 2,5 հազար խախտում, դա նման միջադեպերի ամենամեծ քանակն է մի քանի տարվա ընթացքում։ Սադրանքները կորուստների են հանգեցրել հնդիկ զինծառայողների շրջանում:
Հնդկաստանի բանակի ստորաբաժանումները հարկադրված են եղել պատասխան կրակ բացել: Քաշմիրի վերահսկողության գծում լարվածությունը պահանվում է այն բանից հետո, երբ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամուի և Քաշմիրի նահանգը լուծարելու և այդ տարածաշրջանում Ջամուի և Քաշմիրի և Լադաքի դաշնային տարածքներ ստեղծելու մասին (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը):
Այդ նպատակով Հնդկաստանի խորհրդարանը հաստատեց Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղարկելու որոշումը։ Հոդված, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր շնորհել: