
12/11/2019 18:31
«Իմ քայլի» հետագծի բացակայությանն անդրադարձեք, որովհետև ձեր հետագիծն ընդամնեը Գյումրիից Երևան ընկած ճանապարհն է. Իվետա Տոնոյան
Առավել քան զավեշտալի է, որ ամբողջ իշխանական խբակցությունը մի ամբողջ օր շարունակ պատրաստվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանձին պատգամավորներին հակադարձելու համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Բացի Զիգմունդ Ֆրոյդից՝ կա մեկ այլ հայտնի հոգեբան, ով ասում է՝ «նա, ով քեզ նյարդայնացնում է, փաստացի կառավարում է քեզ»։ Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, ապա կարծում եմ՝այսօրվա քաղաքական օրակարգը, բացառապես «Բարգավաճ Հայաստան»-ին քննարկելն ինչ-որ բան նշանակում է։
Դուք խոսում եք տարատեսակ տեսություններից. Ալֆրեդ Ադլերն էլ մի տեսություն ունի՝ խոսքը վերաբերում է թերաժեքության սինդրոմին, երբ ընդհանրական դիտարկումները «Իմ քայլը» կապում է իր հետ։
Իսկ երբ խոսում ենք ԲՀԿ-ի քաղաքական հետագծի մասին, ձեր հետագծին կամ դրա բացակայությանն անդրադարձեք, որովհետև ձեր հետագիծն ընդամնեը Գյումրիից Երևան ընկած ճանապարհն է։ Ընդամենը դրան անդրադարձեք և նոր միայն գնահատականներ տվեք», - իր ելույթն ամփոփեց Իվետա Տոնոյանը։