12/11/2019 17:17
Քանի՞ պատգամավոր և պաշտոնյա է մոտցել ԱԺ ամբիոնին և ասել՝ «հաշվանդամ». Նաիրա Զոհրաբյանը հայոց լեզվի թեստ է առաջարկում
Գիրք կարդալը ժամանակակից է, սեփական լեզուն և գրականությունն իմանալը՝ սուպերժամանակակից, ԱԺ նիստի ժամանակ այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով վերոնշյալ առարկաները բուհերի պարտադիր ցանկից հանելու նախաձեռնությանը։
«Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է իբր «հին» և իբր «նոր» մտածողության արհեստական դիսկուրսը։ Անկեղծ լինենք, այս դահլիճում քանի՞ պատգամավոր և պաշտոնյա է մոտեցել ամբիոնին և ասել՝ «հարցը կայանում է նրանում»։ Հիմա եկեք թեստ անցկացնենք մեր պատգամավորների միջև և թող ասեն՝ քանի՞սն են մեղանչել բառը հասկանում որպես «ապաշխարել»։ Երևի, 70-80 տոկոսը։ Քանի՞ անգամ է այս ամբիոնից հնչել «հաշվանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցողի» փոխարեն», - ասաց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին նկատեց.
«Տիկին Զոհրաբյան, վախենամ, որ հայոց լեզվի քննություն հնաձնելու լինենք, շատ մարդիկ անգամ տարրական գիտելիքեր չունենան»։