12/11/2019 18:56
Հալալ ա Պետրոսյան Գևորգին, հալալ ա. կարողացավ մենակով օրակարգ բերի ու օրակարգից «գմփցնի». Արման Աբովյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարությունների ժամը որակեց որպես տեռոր՝ ուղղված ԲՀԿ-ական պատգամավորներին:
«Ժողովուրդ ջան ձեզ ի՞նչ եղավ, հետաքրքիր ա խի՞ միանգամից բուռն տեղեկատվական տեռորից սկսեցինք, հետո Զիգմունդ Ֆրոյդից անցանք հեքիաթներ պատնելու: Էսօր այս ամբիոնից դասական մանիպույացիաների որոշակի դրսևորումներ էին: Ազգանուններ եք տալիս՝ տիկին Զոհրաբյանի, Ղուկասյանի, Պետրոսյանի: Մե՞կն այս ամբիոնից ազգանուն տվել է: Ինչո՞ւ եք անձնավորում: Մե՞նք սկսենք անձնավորել, հա՞, հիշեցնե՞նք, թե ով ինչ ՀԿ-ում էր աշխատում, ում շահերն էր պաշտպանում», - ասաց Աբովյանը:
Անդրադառնալով իրենց հոմոֆոբ անվանելուն՝ Աբովյանն ասաց.
«Որպես մարդ, ով մի քիչ գիրք է կարդացել տեղեկացնեմ՝ գոյություն ունի «հոմոֆիլիա», որը ոչ պակաս վատ երևույթ է: Եթե Ֆրոյդի տեսությունից գանք, վերադառնանք Յունգի տեսությանը, որն ասում է, որ «լատենտ» արտահայտությունն աբսուրդ է, որովհետև եթե չեք սիրում պատերազմ, ներքուստ ուզում ենք պատերազմ, եթե սիրում եք գեյերին, ուրեմն ներքուստ ատում եք: Ժողովուրդ ջան, ի՞նչ եք անում, ձեր ուզածն ի՞նչ է: Տեռորից եք խոսում, էսօրվա ելույթների կեսը Պետորսյան Գևորգի մասին էր: Հալալ ա Պետրոսյան Գևորգին, հալալ ա։ Կարողացավ մենակով օրակարգ բերի ու օրակարգից «գմփցնի», հալալ ա»: