12/11/2019 10:09
«Ուրարտու»-ի սեփականատեր. Արսեն Թորոսյանը պետք է մտահոգվի նրանով, որ Հայաստանում սպորտային բժիշկներ չկան. «Ժողովուրդ»
«Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջիվան Չելոյանցի համար զարմանալի է, որ Հայաստանում ֆուտբոլը քաղաքականացված է, և գործկոմի կազմում 17 հոգուց 8-ը քաղաքական գործիչ է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ Չելոյանցը նշել է. «Այն մարդիկ, որ գործկոմի կազմում են, պետք է ֆուտբոլից մի փոքր հասկանան: Օրինակ` օրեր առաջ առողջապահության նախարարը քննադատում էր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, բայց ես կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է զբաղվի ու մտահոգվի նրանով, որ Հայաստանում սպորտային բժիշկներ չկան: Ես ֆուտբոլում վաղուց եմ, սակայն այսքան քաղաքականություն չեմ հիշում»:
Նա հավելել է, որ գործկոմի անդամները պետք է օգնեն Վանեցյանին, ոչ թե զբաղվեն քաղաքականությամբ: