12/11/2019 13:13
Գևորգ Պետրոսյանը գոյություն չունեցող խնդրի մասին նախագիծ է բերել. Հայկ Սարգսյան
Կարծում եմ՝ նման խնդիրների մասին ինչքան քիչ խոսեն, այնքան լավ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով վերջինս կոչ է անում արգելել նույնասեռականների կողմից երեխա որդեգրումը։
«Ինչպես մեր գործընկերները ներկայացրին, ամեն անգամ նման հարցեր բարձրացնելով, այն ավելի մեծ նշանակություն ու կարևորություն է ստանում, ինչին ինքս դեմ եմ», - շեշտեց Հայկ Սարգսյանը:
Ըստ նրա` Գևորգ Պետրոսյանը նախագիծ է բերել ԱԺ, որով ցանկանում է արգելել միասեռականների կողմից երեխա որդեգրելը, սակայն Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ միասեռականները երեխա որդեգրեն:
«Այսինքն՝ նա նախագիծ է բերել ԱԺ գոյություն չունեցող խնդրի մասին և անընդհատ շահարկում է», - ընդգծեց նա: