12/11/2019 18:23
Խորհուրդ կտայի «լիբերալիզմը» հետագայում շատ չշահարկել. Տարոն Սիմոնյանը՝ Քրիստինե Պողոսյանին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր հայտարարությունների ժամին անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հայտարարությանն՝ ուղղված ԼՀԿ-ին:
Պողոսյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ ԼՀԿ նման լիբերալ կուսակցության քվեարկությունն իր մոտ կոգնիտիվ դիսոնաս է առաջացնում: Սիմոնյանը խորհուրդ տվեց Պողոսյանին հստակ հասկանալ լիբերալիզմի բացատրությունն ու այն անհարկի չշահարկել.
«Խորհուրդ կտայի «լիբերալիզմը» հետագայում շատ չշահարկել, որովհետև լիբերալիզմը հնարավոր է այն սոցիալական միջավայրերում, որտեղ իրավական բարոյական և սոցիալական մնացած նորմերի ներդաշնակություն կա: Սա ես ասում եմ՝ որպես համալսարաններում քաղաքական և իրավական ուսմունք դասավանդող անձնավորություն, որի զգալի մասը նվիրված է լիբերալիզմի դասավանդմանը», - ասաց պատգամավորը: