12/11/2019 11:16
Եթե երկու սեռափոխված անձ որոշեն իրենց սերը սրբագործել ԶԱԳՍ-ում, գնալու են գրեն՝ մեր ամուսնությունը գրանցեք, ԶԱԳՍ-ը մերժելու է. Գևորգ Պետրոսյան
Եթե մենք իսկապես ուզում ենք Հայաստանում արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները, ապա հարցը պետք է լուծել ոչ թե իրավական տարընկալումներով, այլ` Ընտանեկան օրենսգրքով, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Եթե երկու սեռափոխված անձ որոշեն իրենց սերը սրբագործել ԶԱԳՍ-ում, գնալու են գրեն՝ մեր ամուսնությունը գրանցեք։ ԶԱԳՍ-ը մերժելու է, տանելու են Վարչական դատարանում վիճարկեն։ Ինձ ասում են՝ ո՞նց ենք ստուգելու, որ զույգը սեռափոխված է։ Հիմա ես այստեղից ո՞նց ցույց տամ՝ ինչպես եմ ստուգելու», - հարց ուղղեց պատգամավորը՝ հարուցելով դահլիճում գտնվող պատգամավորների ծիծաղը։
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ եթե իսկապես լավ նպատակներ են հետապնդվում, ապա դրան հասնելու միջոցներ միշտ հնարավոր է գտնել, իսկ եթե լավ նպատակներ չկան, միշտ կարելի է որոնել դրանից շեղվելու ճանապարհներ: