12/11/2019 13:46
Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ. Քոչարյանը՝ դատավորին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավորը ՀՀ երկրորդ նախագահից հետաքրրքվեց՝ միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։
«Կասկածո՞ւմ եք», - արձագանքեց Քոչարյանը։
Դատավորի հաջորդ հարցին՝ ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Լավ բաներ չեմ ասելու, լավ է չասեմ»։