12/11/2019 18:09
Քոչարյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին։
Այսօրվա նիստում Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, սակայն վերջինս մերժել էր միջնորդությունը։
Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքաբացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել էր, որ Պետրոս Պետրոսյանը թույլ է տվել գործի կանխակալ քննություն։
Փաստաբանական խմբին միացել էին նաև Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպանները։
Միջնորդության վերաբերյալ քննարկումները կշարունակվեն հաջորդ դատական նիստին։