
13/11/2019 18:35
Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին չշարունակել համատեղ աշխատանքը. Ռուստամ Բադասյան
Ես եմ զրուցել արդարդատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հետ և ես եմ առաջարկել համատեղ աշխատանքը չշարունակել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Պատճառը հետևյալն է. գիտեք՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցոին և դատաիրավական։ Դատաիրավականի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնի մասով Սրբուհի Գալյանն է։ Եվ երկուսի մասով, ըստ էության, կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում, վարչության, կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխություն։ Գիտեք նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի մասին օրենքն է ընդունվել, որից երկու վարչություն էլ դուրս է եկել նախարարության կազմից, այս ամենի կոնտեքստում մենք պետք է փնտրենք այն կառուցվածքը, որ առավել լավ է համապատասխանեցված չորս փոխնախարարով աշխատանքին։ Եթե նոր փոխնախարար պետք լինի, կարծում ենք, որ նա լրիվ այլ պրոֆիլ է ենթադրում իրենից, քան տիկին Վարդապետյանն ուներ», - ասաց Բադասյանը։
Նախարարը նշեց՝ փոխնախարար Աննա Վարդապետյանի աշխատանքից դժգոհություն չկար։