13/11/2019 19:48
Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները կվերսկսվեն վաղը՝ ժամը 11:00-ին, կառավարության շենքի դիմաց, Aysor.am-ին հայտնեց ՀՅԴ ԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը:
Նա նշեց, որ առավոտյան ուսանողների անունից նամակ կփոխանցվի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին:
«Առավոտյան ԱԺ կտանենք նամակ՝ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին ուղղված, ժողովրդի հորդորը կփոխանցենք իրենց, որ, ըստ իրենց սահմանադրական իրավունքների, պահանջեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը», - ասաց Գևորգյանը: