13/11/2019 16:24
Խնդրում եմ փաստաթղթերն ԱԺ ուղարկելուց նորմալ տեսքով ուղարկեք. գրվածի կեսը յունիկոդով է, կեսը՝ յունիկոդով չէ. Գորգիսյանը՝ Ջանջուղազյանին (Տեսանյութ)
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կոչ արեց ՀՀ ֆինանսների նախարարին փաստաթղթերը խորհրդարան ուղարկել պատշաճ տեսքով.
«Խնդրում եմ փաստաթղթերն Ազգային ժողով ուղարկելուց նորմալ տեսքով ուղարկեք՝ գրվածի կեսը յունիկոդով է, կեսը՝ յունիկոդով չէ, ընդհանրապես 300 էջանոց PDF ֆայլ է ուղարկված, որի մեջ որևէ բան գտնելն անհնար ա, որովհետև դա յունիկոդ չէ: Խնդրում եմ, տարրական նորմերին ուղղակի ուշադրություն դարձրեք, պահապանեք, որպեսզի աշխատել լինի այս թղթերի հետ», - ասաց Գորգիսյանը:
Ջանջուղազյանն էլ նկատեց, որ դեռևս բողոք չէր ստացվել այն մասով, որ փաստաթղթերի հետ աշխատել չի լինում.
«Սա առաջին անգամ է, բայց բոլոր դեպքերում վերցրեցինք Ձեր այդ դիտողությունը, կփորձենք հասկանալ՝ ինչով է պայմանավորված», - ասաց Ջանջուղազյանը:
Գորգիսյանն էլ արձագանքեց.
«Պարոն Ջանջուղազյան, երբ ասում եմ՝ ինչ-որ բան գտնելն անհնար է, տարրական «control f»-ի մասին է խոսքը, «find» ֆունկցիան չի աշխատում, որովհետև յունիկոդով չէ գրված»:
Մանրամասները՝ տեսանյութում: