13/11/2019 13:53
ԵՊՀ ուսխորհուրդը նիստ է հրավիրել, որոշումը կհրապարակվի երկու ժամվա ընթացքում
Որևէ մեկը թող չմտածի, որ իրեն դասադուլի կամ գործադուլի համար կարող են այստեղ ճնշումների ենթարկել, ԵՊՀ դիմաց հայտարարեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
«Դա բոլորիդ իրավունքն է, դուք ազատ եք։ Ես ուսխորհրդի պատրաստակամությունն եմ արտահայտում, որ եթե դուք գործունեության կամ ազատ կարծիքն արտահայտելու համար ճնշումների ենթարկվեք, մենք ձեր կողքին կանգնած ենք, նման բան չպետք է լինի համալսարանում», - ասաց Դավիթ Ափոյանը։
Նա նշեց, որ այս պահին ուսանողական խորհրդի նիստ է ընթանում:
«Հայտարարություն է կազմվում, և մոտ երկու ժամվա ընթացքում կհայտնենք մեր դիրքորոշումը», - հայտարարեց Դավիթ Ափոյանը։
Դասադուլ և գործադուլ հայտարարած ուսանողներն ու դասախոսները երթով շարժվեցին՝ ողջունելու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ուսանողներին։