13/11/2019 13:07
Երևանում կանցկացվի ՄԻՖԻ-ի և ՌՈՍԱՏՈՄ-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադա` Հայաստանի բարձր դասարանցիների համար
2019 թ.-ի նոյեմբերի 16-17-ին Հայաստանի դպրոցների 8-12 դասարանների աշակերտների համար Երևանում կանցկացվի «Ռոսատոմի»-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադան` ՄԻՖԻ միջուկային գիտահետազոտական համալսարանի աջակցությամբ։ Օլիմպիադան կանցկացվի Հայաաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա` ատոմային բնագավառում կադրերի պատրաստման Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։
Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ գրանցվել ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի կայքում:
Օլիմպիադայի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ կարող եք կայքի «դիմորդների և աշակերտների» համար բաժնից։
«Հայաստանյան դպրոցականները տիրապետում են մաթեմատիկային ու ֆիզիկային շատ բարձր մակարդակով։ Առաջին տարին չէ, որ մեզ հաճելիորեն ուրախացնում է հայաստանցի երեխաներին վերապատրաստելը։ Անցած տարի ընտրական փուլը հաղթահարել է մասնակիցների կեսը։ Նման արդյունքներ ցույց են տալիս Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Նովոսիբիրսկի և այլ քաղաքների ռուսական լավագույն դպրոցների աշակերտները», - ասել է ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ուսումնական բաժնի ղեկավար Կիրիլլ Կուցենկոն։
Հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերին Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտական և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 սովորող։ 2018-19թթ. Արդյունքներով` ֆիզիկայի գծով 28 մասնակիցներից 20 դարձել են մրցանակակիրներ։ Մաթեմատիկայի գծով 33 մասնակիցներից մրցանակակիրներ են դարձել 10-ը։ Հաղթողների և մրցանակակիրների շարքում առանձնանում են Շահինյանի անվան դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտները։
«Ռոսատոմ»-ի կրթական նախաձեռնությունների հիմնական նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդների, որոնք սևեռված են ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների վրա և հետաքրքրված են ատոմային էներգետիկայով ու նոր տեխնոլոգիաներով։ Օլիմպիադայի եզրափակիչ մասը տեղի կունենա 2020 թվականի սկզբին, հաղթողներն ու մրցանակակիրները կստանան ՄԻՖԻ ՄԳՀԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում` քվոտայի շրջանակում Ռոսատոմ-ի կոնսորցիումի համալսարաններում պետպատվերով սովորելու հնարավորություն։ Ռուսաստանի հաշվին կրթություն ստանալուց բացի, մեծ առավելություն է ոչ միայն տեսական գիտելիքների ձեռքբերումն, այլև` Ռուսաստանի Դաշնության առաջատար ատոմային օբյեկտներում գործնական պարապմունքների անցկացումը։