13/11/2019 19:44
Դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյանը՝ ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին
ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման հարցը բավականին զգայուն է ու մենք դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի, այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ հարցը գործընկերների հետ քննարկումների օրակարգում է.
«Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է», - ասաց ՀՀ արտգործնախարարը։