13/11/2019 15:17
Հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում. Նիկոլ Փաշինյան
Այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը, Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե անցած տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխանիրի թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:
Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահվիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապտկերի ուսումնասիրությունից:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:
Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում», - գրել է Փաշինյանը։