Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

14/11/2019 14:59

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից


Տավուշի մարզում շարունակվում է ապօրինի անտառահատման և այդ ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2019թ. հոկտեմբերի 24-ին ոստիկանության  Իջևանի  բաժնի ՔՀԲ ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնում հայտնաբերել են փայտածուխ պատրաստելու համար նախատեսված երկաթյա տարաներ՝ լցված փայտանյութով, 202 հատ փայտածուխի լցված պարկ և մոտ 8 խ/մ վառելափայտ:

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված տարաները հանդիսանում են փայտածուխի արտադրամասի բաղկացուցիչներ, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության պահաբաժնի անտառապահին և շահագործվում է մեկ այլ անձի կողմից:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ձեռք է բերել թափուկ փայտանյութի համար նախատեսված  տոմս, որից հետո 6-րդ պահաբաժնի անտառամասից երկու փուլով՝ 8-9 անգամ ընդհանուր 16 խ/մ փայտանյութը «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է փայտածուխի արտադրամաս, կուտակել, ապա դրա մի մասը այրմամբ վերածել փայտածուխի: Դրանից հետո պատրաստված փայտածուխը մեկ այլ անձի հետ լցրել են պարկերի մեջ:

Նյութերի նախապատրաստմամբ ստացված տվյալներով պարզվել է, որ երկրորդ փուլով փայտանյութը դուրս է բերվել բոլորովին այլ անձի անվամբ հաշվառված և առանց գրառումների տոմսի վրա, որը մասնաճյուղի անտառապահի կողմից արտադրամասը շահագործող անձին է հանձնվել միայն 2019թ. հոկտեմբերին, արտադրամասում փայտանյութի և փայտածուխի հայտնաբերումից և արձանագրումից հետո՝ ոստիկանություն ներկայացնելու համար:

Հետաքննության մարմինը համարել է, որ արտադրամասը շահագործող անձը թափուկ փայտանյութը ձեռք է բերել՝ օգտվելով ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ  սահմանված  վառելափայտի մթերման արտոնությունից՝ թափուկ վառելափայտի օգտագործման տոմսով, սակայն խախտել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտի մթերման և բաց թողման կարգի պայմանները՝ համաձայն որոնց թափուկ փայտանյութը բացառապես տրամադրվում է բնակչին բնակարանը ջեռուցելու համար՝ ոչ արտադրական նպատակով, ինչը ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտումների տիրույթում է: Ելնելով դրանից՝ հետաքննիչի կողմից 2019թ.  նոյեմբերի  4-ին  կայացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու  մասին որոշում՝  արտադրամասը շահագործած և անտառից փայտանյութը մթերած անձի գործողություններում ՀՀ քր. օր-ի 296-րդ և 216-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։

Սակայն Տավուշի մարզի դատախազությունում նյութերի ուսումնասիրության և հետաքննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված դեպքով նյութերը նախապատրաստվել են թերի, չեն կատարվել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ, իրավական գնահատականի չեն արժանացել պաշտոնատար անձ հանդիսացող անտառապահի գործողությունները:

Մինչդեռ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որոնք առերևույթ վկայում են ոչ միայն իր ավտոմեքենան տրամադրելով անտառամասից ապօրինի այդ փայտանյութը դուրս բերելուն, այլ նաև երրորդ անձի անվամբ փայտանյութի օգտագործման տոմս տրամադրելով  փայտանյութի ապօրինի դուրսբերումը թաքցնելուն անտառապահի անմիջական առնչության մասին:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Տավուշի մարզի դատախազությունում որոշում է կայացվել վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով  նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությանը:

Բացի վերոնշյալը, Տավուշի մարզի դատախազությունում հաստատվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի պահաբաժնի տարածքից վառելափայտի ապօրինի դուրսբերման համար կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով  մեղադրանք է առաջադրվել մասնաճյուղի տեղամասերից մեկի անտառապահին և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ նրա հետ առերևույթ հանցավոր սխեմայի մեջ ներգրավված անձին, որոնք ընդունել են մեղքը: 

Քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:22 Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է (Լուսանկարներ) Այսօր, 12:07 Առողջության հարկի վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններն ավելի շատ են, իսկ ֆիննախի նախընտրելի շեմը զրոն է. Ատոմ Ջանջուղազյան Այսօր, 12:00 «Ռոմա»-«Ինտեր»` 0:0 (Տեսանյութ) Այսօր, 11:27 Երեկ հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն էր. իմաստ չունի դրական փոփոխություններ ակնկալել, եթե հաղթի կամ Արմեն Մելիքբեկյանը, կամ՝ Թովմաս Գրիգորյանը. Արթուր Սողոմոնյան Այսօր, 10:50 Ավազակային հարձակում՝ Կոտայքում. զենքի գործադրմամբ թալանել են տարեց կնոջ տունը Այսօր, 10:28 Հայտնի են ՀՖՖ նախագահի երեք թեկնածուների անունները (Տեսանյութ) Այսօր, 10:19 «Փաստ». Հեղափոխական է բնորոշվել ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեն Այսօր, 10:18 «Հրապարակ». Քաղաքապետին նվիրել կարելի է, դեսպանին՝ ո՞չ Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Հանձնարարվել է ուսումնասիրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող շինությունների օրինականությունը Այսօր, 10:15 «Հրապարակ». Տարոն Մարգարյանի օրոք Ամանորի միջոցառումների համար 40 մլն դրամ էին ծախսում Այսօր, 10:13 «Փաստ». Որոշ գերատեսչություններում կադրային «զտում» է տեղի ունենում Այսօր, 10:11 «Հրապարակ». Բանակցություններն Ադրբեջանի ժողովրդի հետ ինչպե՞ս են տեղի ունենալու Այսօր, 10:09 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 10:08 «168 Ժամ». Չափազանց դանդաղ են ավելանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը պաշտոններ է տալիս ՀՀԿ-ականներին Այսօր, 09:56 «Հրապարակ». Արսեն Բաբայանի գործով հարցաքննվել է «Իմ քայլի» պատգամավորը 06/12/2019 20:00 «Լեսթերը» բանակցություններ է վարում Ռոջերսի հետ պայմանագիրը երկարաձգելու համար 06/12/2019 19:44 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1000 փախստական 06/12/2019 19:30 «Կարմիր խնձոր». Նոր ֆիլմ, նոր ձեռագիր հայկական կինոշուկայում 06/12/2019 19:19 Գողություն ավտոմեքենայից (տեսանյութ) 06/12/2019 19:10 Եթե սպասվող տնտեսական տարվա «հեղափոխականության» հիմքում այս տարվա ցուցանիշների մեկնաբանության տրամաբանությունն է, պատկերը պարզ է. Փորձագետ 06/12/2019 19:01 ԱՄՆ-ում էլեկտրական աթոռի վրա մահապատժի են ենթարկել կույր բանտարկյալին 06/12/2019 18:53 Ռուստամ Բադասյանը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների օրակարգը 06/12/2019 18:41 Մանրամասներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել (Տեսանյութ) 06/12/2019 18:33 «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում 06/12/2019 18:25 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող շուրջ 178 գր զանգված է եղել (Տեսանյութ) 06/12/2019 18:11 ԿԲ նախագահը կմասնակցի գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին 06/12/2019 18:00 «Հայաստան» համահայկական հիմնադրամին 40 միլիոն եմ փոխանցել. Բարսեղ Բեգլարյան 06/12/2019 17:53 Հյուսիս-հարավի գործ. Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս 06/12/2019 17:45 ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի մուտքը 06/12/2019 17:32 Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են խաղաղությանը նպաստող քայլերի ձեռնարկումը 06/12/2019 17:16 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով 06/12/2019 17:03 Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծն այս տարի կուղարկվի ՀՀ վարչապետի աշխատակազմ. փոխնախարար 06/12/2019 16:54 Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել 06/12/2019 16:40 Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ալբանիայի հետ տարբեր մակարդակներում և ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը. Զոհրաբ Մնացականյան 06/12/2019 16:27 Աշխարհահռչակ մրցավար Պիեռլուիջի Կոլինան հայ երեխա չի որդեգրել. հերքում 06/12/2019 16:16 Արթուր Դավթյանը շնորհակալագրեր է հանձնել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն մրցույթի մրցանակակիրներին 06/12/2019 16:04 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը 06/12/2019 15:54 Նայրոբիում վեցհարկանի շենք է փլվել 06/12/2019 15:45 Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. հանգիստ վեր ընգեք տեղներդ. Տիգրան Կարապետյան 06/12/2019 15:35 Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը. ՀԿԵ 06/12/2019 15:26 Ավստրալիայի արևելքում անտառային հրդեհներն ավելի քան 680 տուն են ոչնչացրել 06/12/2019 15:18 Նավթի համաշխարհային գները նվազել են 06/12/2019 15:08 Իսրայելը նոր հրթիռային շարժիչի բարեհաջող փորձարկում է իրականացրել 06/12/2019 15:04 Կարևորվել է տարբեր մակարդակներում հայ-մոլդովական երկխոսության ակտիվացումը 06/12/2019 14:53 «Softline Armenia» կազմակերպությունը գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների գումարը նվիրաբերել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամին 06/12/2019 14:45 Դոնալդ և Մելանիա Թրամփները վառել են Սպիտակ տան տոնածառի լույսերը 06/12/2019 14:37 Զոհրաբ Մնացականյանն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը 06/12/2019 14:26 Բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ. Տեր-Նակալյան 06/12/2019 14:22 Փորձ է կատարվում ամենը որպես քաղաքական հետապնդում որակել, ինչն ընդունելի չէ. Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին 06/12/2019 14:15 Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան 06/12/2019 14:04 «Բորուսիան» հունվարին կարող է գնել Հոլանդին 06/12/2019 13:51 Մարտի 1-ի գործով դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին․ դատարանը խորհրդակցական սենյակում է 06/12/2019 13:46 Մեքսիկայում ավելի քան 20 մարդ է առևանգվել՝ թմրամիջոցների վերականգնողական կենտրոնից 06/12/2019 13:35 ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ 06/12/2019 13:28 ԱՄՆ-ում մահացել է ԽՍՀՄ-ից փախած ԿԳԲ-ի նախկին մայորը 06/12/2019 13:24 Ադրբեջանում առաջիկա ընտրությունների արդյունքները կկեղծվեն. Զահիրադդին Իբրահիմով (Տեսանյութ) 06/12/2019 13:15 Ոստիկանության կողմից կիրառվել է կոպիտ, անհամաչափ ուժ. Հայաստանի Հելսինկյան կոմիտե 06/12/2019 13:12 Թուլուզում բախումների ժամանակ տուժել է հինգ մարդ 06/12/2019 13:09 Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին 06/12/2019 13:07 Երևանի փոխքաղաքապետն առաջարկում է ավելացնել «Ամանոր 2020» ծրագրի բյուջեն 06/12/2019 12:54 Ադրբեջանում թալիշական որևէ դպրոց կամ ԶԼՄ չկա. թալիշ քաղաքագետ (Տեսանյութ) 06/12/2019 12:52 Իրանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետևանքով 11 մարդ է մահացել 06/12/2019 12:47 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեսպանին 06/12/2019 12:43 Երևանում քննարկվել են Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներին առնչվող հիմնահարցեր (Տեսանյութ) 06/12/2019 12:35 ԲՀԿ-ն առաջարկում է բանակում ինքնասպանության դրդելու համար նախատեսել մինչև 12 տարի ազատազրկում 06/12/2019 12:28 Ամեն ինչ արվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքը փրկենք. վիճակը մնում է ծայրահեղ ծանր. փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 12:26 Տեսնենք՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգսյանին ժամանակավոր բացակայել երկրից և վերադառնալ երկիր. Աշոտյան 06/12/2019 12:18 Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 12:16 Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների 06/12/2019 12:10 Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլներն, ապա պետք է հաջորդ տարի նախաձեռնի արտահերթ ընտրություններ ԱԺ-ում. Աշոտյան 06/12/2019 12:08 Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է. Պաշտպանության փոխնախարար (Տեսանյութ) 06/12/2019 11:54 Անձնական վիրավորանք եմ համարել, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպել է գալ քյաբաբանոցների բացմանը մասնկացել. Փաշինյան 06/12/2019 11:41 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն. Փաշինյան 06/12/2019 11:35 Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված գործը և մեղադրանքն արագացնում են հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացը. Աշոտյան 06/12/2019 11:23 Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան 06/12/2019 11:15 Այսօր առաջնագծում իրավիճակը թելադրողը Հայաստանի և Արցախի զինված ուժերն են. Բալայան 06/12/2019 11:09 Մեր գործերը լավ են. մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից. ՀՀ վարչապետ 06/12/2019 11:02 Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը 06/12/2019 10:55 Մեզ դուխ տվեք և մենք կթռնենք. Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմությանը 06/12/2019 10:43 18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար 06/12/2019 10:36 «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման 06/12/2019 10:32 «Փաստ». Նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի 06/12/2019 10:29 «Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ 06/12/2019 10:16 «Ժողովուրդ». Դեռևս 1993թ.-ին Հեյդար Ալիևն Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել 06/12/2019 10:12 «Փաստ». Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու օրը տասնյակ ՀՀԿ-ականներ են հավաքվել Մելիք-Ադամյանում 06/12/2019 10:09 «Հրապարակ». Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» 06/12/2019 10:06 «Ժողովուրդ». Մինչև տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, հնարավոր է, նոր սեփականատեր ունենա 06/12/2019 10:03 «Իրատես». Աննա Հակոբյանը «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ 06/12/2019 10:01 «Հրապարակ». Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում 06/12/2019 09:57 Տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ 06/12/2019 09:00 Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն. դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին (Տեսանյութ) 05/12/2019 23:47 Ինձ ձերբակալել են ՀՀ վարչապետի ընդունարանում. Արա Վարդանյան 05/12/2019 22:19 Երևանը մերժել է Բաքվի առաջարկը՝ փոխանակել Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներին հայ գերիների հետ 05/12/2019 21:27 ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել ՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների 05/12/2019 20:32 Եթե վերջում պետք է հետ գայիք Սերժ Սարգսյանի բանակցային ֆորմուլային, ի՞նչ իմաստ կար մեկ ու կես տարի սենց հարամել բանակցային գործընթացը. Նարեկ Սամսոնյան 05/12/2019 20:09 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2000 փախստական 05/12/2019 20:00 Լեհաստանում գազի բալոնի պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել 05/12/2019 19:55 «Լիվերպուլը» ջախջախել է «Էվերտոնին» 05/12/2019 19:48 Ավստրալիայում պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն են բռնագրավել

Տվյալ բաժնի վերջին նյութերը