«168 Ժամ». Վիճակագրության պատասխանատուներն այս տարվա տվյալները «պուպուշացնելու» հրահանգ են ստացել

14/11/2019 10:06

«168 Ժամ». Վիճակագրության պատասխանատուներն այս տարվա տվյալները «պուպուշացնելու» հրահանգ են ստացել


«168 Ժամ» թերթը գրում է.

«Վիճակագիրների համար բուռն շրջան սկսվեց: Նրանք պիտի հասցնեն հրապարակել անցած` 2018 թ. մասին հավաքած իրենց տվյալները: Մեր իշխանությունները, հարկավ, համարյա չնկատելու կտան բոլոր հրապարակումները: Չնկատելու կտան՝ ձևացնելով, որ դրանք հին ու համարյա ժամանակավրեպ տվյալներ են: Իսկ վիճակագրության պատասխանատուներն այդ վերաբերմունքը կընկալեն՝ որպես այս տարվա տվյալները մի փոքր ավելի «պուպուշացնելու» հրահանգ:

Ասել, թե դա նոր ու անսպասելի բան է, սխալ կլինի: Ճիշտ այդպես նախկինում էլ իշխանությունները չնկատելու էին տալիս վիճակագրական այն տվյալները, որոնք իրենց պատկերացումներին հարմար չէին գալիս: Օրինակ, ոչ մի պաշտոնյա երբեք չի հրապարակել իրավախախտումների մասին տվյալներ, եթե դրանք աճ են արձանագրել: Այս անգամ էլ հասարակությունն իրավախախտումների մասին պաշտոնատարների հրապարակային կամ սոցցանցային ելույթ-գրառումներից չեն տեղեկանա, որ 2017թ. արձանագրված իրավախախտման 20 հազար 284 դեպքի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 22 հազար 551 դեպք: Սա դեռ ոչինչ: Հասարակությունը չի իմանա նաև, որ Դատական ակտերի հարկադիր կատարում հաշվետվության մեջ «ՀՀ պետական բյուջեի օգտին քրեական գործերով գույքային բնույթի կատարողական վարույթներով բռնագանձված գումարներ» տողի դիմաց տարօրինակ թվեր են արձանագրված: ՀՀ բյուջեն 2017-ին ստացել է 18,1 մլն դրամ, իսկ 2018-ին՝ ընդամենը 10.8 մլն դրամ` սպասումներին, խոստումներին ու պաշտոնական հաղորդագրություններին հակառակ:

Նույն կերպ դժվար է պատկերացնել, որ առողջապահության ոլորտը կամ կառավարությունը ներկայացնող որևէ պաշտոնյա սոցցանցային գրառում կանի, որ Հայաստանում պակասում է հիվանդանոցային մահճակալների քանակը: 2017-ի 12.457 մահճակալի փոխարեն՝ 2018-ի հաշվետվության մեջ 12.153 մահճակալ է «հաշվառված»: Խոսքը միայն անկում, նվազում ու կրճատում արձանագրող տվյալների մասին չէ: Դժվար չէ պատկերացնելը, որ իշխանությունները հրապարակային չեն հպարտանա՝ գրառում անելով, որ «իրենց քրտնաջան ու նվիրված աշխատանքի, ստվերի ու կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի արդյունքում անվանական աշխատավարձի բարձրացում է արձանագրվել»: Նախ՝ ասենք, որ «անվանական աշխատավարձ» ասվածը չհարկված աշխատավարձի չափն է (այսինքն՝ հրապարակված թվերը կարելի է մտովի պակասեցնել մեկ քառորդով): Ասենք ու հրապարակենք թվերը. 2017 թ. պաշտոնական միջին անվանական աշխատավարձը կազմել է 114.557 դրամ: Այն իսկապես 2018-ին բարձրացել է՝ դառնալով 115.336 դրամ: Բարձրացել է 779 դրամով: Անբարիշտ տնտեսագետներն այս դրվագում կհիշեցնեին գնաճի մասին ու կսկսեին պնդել, որ այդ բարձրացումը կուլ է գնացել գնաճին: Բայց դա թողնենք իրենց` անբարիշտ տնտեսագետներին: Թողնենք ու վերադառնանք կենսաթոշակների մասին տվյալներին:

Այստեղ բարձրացում չկա: 2017-ին միջին կենսաթոշակը կազմել է 40.634 դրամ, իսկ 2018-ին այն շատ քիչ է նվազել` 40.478 դրամ: Սակայն աշխատավարձերի 779 դրամանոց աճն ու կենսաթոշակների 156 դրամանոց նվազումն այնքան աննշան երևույթ է, որ դա չնկատելու տալը լուրջ բացթողում չես համարի: Փոխարենը՝ 2018 թ. Հայաստանը թվերով նկարագրող հաշվետվության մեջ կա մեկ հատված, որի բոլոր թվերը պատշաճ վերլուծության կարիք ունեն: «Աշխատանքի շուկան» նկարագրող բաժնում նշված է, որ 2017 թ. արձանագրված էր 219.000 գործազուրկ (խոսքը պաշտոնապես գրանցված գործազուրկների մասին չէ): 2018 թ. այն պաշտոնապես աճել է՝ կազմելով 234.000 մարդ: 2017-ի տվյալներով՝ մեր երկրում զբաղվածների թիվը գերազանցում էր 1 միլիոնը՝ կազմելով 1 մլն 11.700 մարդ: 2018-ի պաշտոնական հաշվետվությունը զբաղվածների ավելի փոքր քանակ է արձանագրել՝ 907.5 հազար մարդ:

Պարզ է, որ այս ցուցանիշների արդյունքում աճել է «գործազրկության մակարդակ» կոչվող ցուցանիշը` սա գործազուրկների տեսակարար կշիռն է տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակում: 2017-ին այն 17.8 տոկոս էր, իսկ 2018-ին դարձել է 20.5 տոկոս: Ընդ որում՝ հանրապետական միջինից բարձր գործազրկության մակարդակ արձանագրվել է Վայոց ձորի մարզում` 21.8 տոկոս, Շիրակի մարզում 22.9 տոկոս, Կոտայքի մարզում` 25.5 տոկոս, Երևանում` 27.4 տոկոս: Իսկ ամենաբարձր ցուցանիշն ունի Տավուշի մարզը, ուր աշխատանք չունի համարյա ամեն երրորդ աշխատունակության տարիքի բնակիչ` 30.3 տոկոս:

Վերջում բերենք պաշտոնական մի քանի տվյալ, որ կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ (վստահ եմ, որ այդ տվյալներն էլ մեր պաշտոնյաները չտեսնելու են տալու): 2016 թ. Հայաստանում աշխատանք էր փնտրում մոտ 95.800 մարդ: 2017-ին աշխատանք փնտրողների քանակը մոտ 86.000 մարդ էր, իսկ 2018-ին` մոտ 82.000: Որպես վարկած՝ առաջարկում եմ մտածել, որ աշխատանք փնտրողների թվի նվազումը՝ գործազուրկների քանակի աճին զուգընթաց, կարելի է բացատրել, որ մարդիկ հոգնել են: Հոգնել են փնտրելուց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23/01/2020 22:43 Հայկոն ու Մկոն կրկին միասին են. քաղաքապետն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն 23/01/2020 22:39 Պարոն վարչապետ, վատ իրավաբաններից պետք է հրաժարվել. Արսեն Բաբայան 23/01/2020 20:00 «ՄՅՈւ»-ն մտադիր չէ աշխատանքից ազատել Սուլշերին 23/01/2020 19:51 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական 23/01/2020 19:42 Չինաստանում կորոնավիրուսի բուժման միջոց են գտել 23/01/2020 19:36 «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է 23/01/2020 19:28 Հնդկաստանի արևելքում ավելի քան 600 գրոհային է հանձնվել իշխանություններին 23/01/2020 19:14 Զարիֆ. Թեհրանը բաց է հարևան պետությունների հետ երկխոսության համար 23/01/2020 19:10 Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 19:05 Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան 23/01/2020 19:01 Սխալ է ԱԺ նախագահի այն պնդումը, թե ինքը գիտի իր իրավունքները. Արսեն Բաբայան 23/01/2020 18:45 Ղազախստանում մեկ տարում կարմրուկից 21 մարդ է մահացել 23/01/2020 18:41 Հայկական «Կարինե»-ն ցուցադրվեց լոնդոնյան «Cine Lumiere»-ում 23/01/2020 18:25 «Իմ քայլը» նոր նախագծով փորձում է զսպել երիտասարդների շրջանում արտագաղթի միտումը 23/01/2020 18:14 Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել 23/01/2020 18:08 Ոստիկանությունը տարածել է զինված անձի վնասազերծման տեսանյութը (Տեսանյութ) 23/01/2020 18:01 Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 17:39 Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է 2019 թ. գործունեության արդյունքները 23/01/2020 17:32 Ինչպես են տեղի ունեցել զինված անձի և ոստիկանապետի պաշտոնակատարի բանակցությունները (Տեսանյութեր) 23/01/2020 17:21 Չինաստանում նոր կորոնավիրուսով հիվանդացությունների թիվը հասել է 617-ի 23/01/2020 17:15 Ամանորին հավելյալ դրամաշրջանառությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես զբոսաշրջիկների թվաքանակի էական աճով. ՏԶՆԿ 23/01/2020 16:42 «Էրեբունի պլազա»-ում կրակոց արձակած անձը ոստիկանապետի ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն (Տեսանյութ) 23/01/2020 16:32 Միջադեպի պահին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել. Վիկտոր Սողոմոնյան 23/01/2020 16:01 «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը 23/01/2020 15:54 Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 15:48 «Էրեբունի պլազա»-ում կատարվում են անհետաձգելի աշխատանքներ, ընթանում են բանակցություններ. Ոստիկանություն 23/01/2020 15:46 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 23/01/2020 15:41 Եվս մեկ կառուցված տուն՝ Սյունիքում. լուծվել է 26 տարվա վաղեմության խնդիր 23/01/2020 15:28 Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 23/01/2020 15:16 «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ են հնչել 23/01/2020 14:58 Ինքնասպանությունը բեմականացված էր․ կնոջը սպանել էր․ Տավուշի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ) 23/01/2020 14:52 Վանեցյանի ներկայացուցիչները Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից պահանջում են հերքել ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկությունները 23/01/2020 14:40 Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 23/01/2020 14:38 Նավթի համաշխարհային գները նվազում են 23/01/2020 14:19 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը. Մակունց 23/01/2020 14:06 Թուրքիայում հայտարարվել է Լիբիայում ռազմական խորհրդականների աշխատանքի շարունակության մասին 23/01/2020 14:00 Այս տարի ականատես կլինենք ԱԺ-ում նոր Ընտրական օրենսգրքի քննարկմանը. Ալեն Սիմոնյան 23/01/2020 13:51 Բաքվի ջարդերը հովանավորվել են տեղի իշխանությունների կողմից. իտալացի պատգամավոր 23/01/2020 13:45 Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին 23/01/2020 13:41 Պետական հեղաշրջման փորձեր՝ առանց անունների և իրավական հետևանքների՝ ըստ Արմեն Գրիգորյանի 23/01/2020 13:31 Երեկ շփոթմունք էր եղել. Ալեն Սիմոնյանը՝ իրեն նախազգուշացնելու մասին 23/01/2020 13:22 Անհայտ անձը Սիեթլում հրաձգություն է իրականացրել 23/01/2020 13:13 Պուտինը Երուսաղեմում բանակցություններ է վարում Նեթանյահուի հետ 23/01/2020 13:03 Ավստրալիայում կործանվել է հրդեհը մարող օդանավ 23/01/2020 12:56 Ջոնսոն. Մեծ Բրիտանիան պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ հունվարի 31-ին 23/01/2020 12:49 Ավարտվել է երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 23/01/2020 12:40 Կառավարությունը մայիսի 29-ը կհամարի ոչ աշխատանքային օր (Տեսանյութ) 23/01/2020 12:39 Չօգտագործվող հողերի մասին որոշում ենք կայացրել. Նիկոլ Փաշինյան 23/01/2020 12:34 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքով հարուցվել է քրգործ 23/01/2020 12:29 Հունվարի 27-ը՝ ոչ աշխատանքային օր 23/01/2020 12:24 Կառավարությունից չեն պարզաբանում՝ որոնք են Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերությունները 23/01/2020 12:20 «Յուվենտուսը» 3:1 հաշվով պարտության է մատնել «Ռոմային» 23/01/2020 12:15 Տավուշում ամուսինը խեղդամահ է արել կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն 23/01/2020 12:09 Հարցը լուծվեց. լրագրողները կօգտվեն կառավարության ճաշարանից 23/01/2020 12:01 Չեմ հասկանում՝ այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք. Վարչապետ 23/01/2020 11:53 Մենք այն կանխավարկածով ենք, որ կովերը հանկարծ չմրսեն, պետք է նրանց ապահովել մաքուր օդով. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 23/01/2020 11:40 ՄԻՊ-ը վարույթ է սկսել 16-ամյա աղջկա մահվան դեպքի առնչությամբ 23/01/2020 11:34 Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր 23/01/2020 11:28 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին 23/01/2020 11:23 Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. Վարչապետը կրկին խոսեց ծննդատներից 23/01/2020 11:17 Համազասպ Դանիելյանը պետք է պատասխանի՝ արդյոք ձիուն և շանը վերաբերող իր օրինակները վերաբերում էին ԲՀԿ-ին. Սերգեյ Բագրատյան (Տեսանյութ) 23/01/2020 11:14 Իմ անձի հանդեպ որոշակի անվտանգության ռիսկեր եմ տեսնում. Նաիրա Զոհրաբյան 23/01/2020 11:10 Այլևս չեմ արձագանքելու այս տեսակ հռետորաբանությանը. չհամարեք ձեզ արհամարհված. Համազասպ Դանիելյանի մորատորիումը՝ ընդդիմությանը 23/01/2020 10:59 էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 23/01/2020 10:57 Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան 23/01/2020 10:51 Կառավարության սպանդանոցային դիլեման. Ավետիք Չալաբյան 23/01/2020 10:44 Լրագրողներն այլևս չեն օգտվի կառավարության ճաշարանից 23/01/2020 10:39 Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք. Գագիկ Սուրենյան 23/01/2020 10:26 Անթույլատրելի գործընթացներ՝ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ 23/01/2020 10:18 Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարոն Միրզոյան, որ կարողանաք խորհրդարանի բնական գործունեությունն ապահովեք. Էդմոն Մարուքյան 23/01/2020 10:13 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի և Ռուստամ Բաքոյանի հրապարակային պահվածքի հարցով կստեղծվի՞ էթիկայի հանձնաժողով 23/01/2020 10:11 «168 Ժամ». Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին 23/01/2020 10:05 «Ժողովուրդ». Հանցագործների ձեռքերը սկսել են հասնել դատարաններին 23/01/2020 10:02 «Հրապարակ». Կադրեր՝ «ի հեճուկս» Արսեն Թորոսյանի 23/01/2020 10:00 «Փաստ». Վարչապետը Դավոս չի մեկնել. համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել 23/01/2020 09:58 «Հրապարակ». Ե՞րբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը 23/01/2020 09:54 «Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են լրագրողների տեղափոխման, կեցության հարցերը չվերցնել իրենց վրա 23/01/2020 09:50 «Փաստ». Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է տեղի ունեցել 23/01/2020 09:46 «Հրապարակ». Ապրիլյան քննիչ հանձնաժողով կհրավիրվի Սեյրան Օհանյանիը 23/01/2020 09:41 «Ժողովուրդ». Փակ նիստ կանեն, որպեսզի քննարկեն իրենց անելիքները 23/01/2020 09:35 «Հրապարակ». ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը դադարեցվել են «վերևից» 23/01/2020 07:10 Տավուշում պայթյուն չի որոտացել, ինքնաթիռ չի կործանվել, այլ ռուսական ավիաբազայի ուղղաթիռները կատարել են վարժանքներ 23/01/2020 07:00 Որպես գյուղի տղա, «փարիզներում ծնված-մեծացած» ու էսօր կառավարական դաչաներում ապրող Փաշինյանին հուշեմ, որ կաթը գյուղացու տանը սրբություն է. Ֆարմանյան 23/01/2020 06:53 Շատ-շատերդ եք հետս խմել, այդ թվում՝ Նիկոլը, և ոչ միայն սուրճ. Աշոտյան 22/01/2020 19:46 «Բավարիան» վարձակալել է «Ռեալի» պաշտպան Օդրիոսոլային 22/01/2020 19:37 Ի՞նչ է հանձնարարել Փաշինյանը ոստիկանությանը՝ Կուտոյանի մահվան մասին տեղեկանալուց հետո 22/01/2020 19:31 Կառլոս Գոնը կանխատեսել է, որ «Nissan»-ը կսնանկանա 22/01/2020 19:25 ՀՀ փոխվարչապետը լրջանալու կարիք ունի (Լուսանկարներ) 22/01/2020 19:15 Փաշինյանը հեռու է պետական մտածողությունից և արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը. Շարմազանով 22/01/2020 18:53 Տրիպոլիի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է՝ հրթիռակոծության պատճառով 22/01/2020 18:34 Շատ բծախնդիր ենք եղել և լինելու «Գազպրոմի» ծախսերի նկատմամբ. փոխվարչապետ 22/01/2020 18:32 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1400 փախստական 22/01/2020 18:23 Լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին, ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը. Նիկոլ Փաշինյան 22/01/2020 18:09 Մենք էսօր լրիվ օրինական ճանապարհով միլիարդներ ենք մսխում. Նիկոլ Փաշինյան 22/01/2020 18:01 ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպել է սահմանադրական իրավունքի ամերիկացի հանրահայտ մասնագետի հետ 22/01/2020 17:48 Միանշանակ պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, այս հարցն այլընտրանք չունի. Նիկոլ Փաշինյան 22/01/2020 17:36 «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու դեպքում պետք է բացառվի մենաշնորհային շուկայի ձևավորումը. Ավինյան 22/01/2020 17:31 Բազմաթիվ քննարկումներ եղել են և դեռ կլինեն. Մհեր Գրիգորյանը՝ գազի սակագնի մասին 22/01/2020 17:12 Լոնդոնի օդանավակայանն ուժեղացնելու է վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի պատճառով 22/01/2020 16:59 Երգելն իմ սովն է եղել. Արաքս Մանսուրյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը