14/11/2019 12:13
Արայիկ Հարությունյա՛ն, Դուք մոռացել եք՝ Ձեզ ով է բերել իշխանության և ով կարող է հեռացնել իշխանությունից. ակցիայի մասնակից
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները բողոքի ակցիան շարունակում են Կառավարության շենքի մոտ։
«Ձեր կողմից առաջ տարվող թեզը, որ սա նեղ խմբի պահանջ է, պարզապես ջախջախված է», - հայտարարեցին նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները։
Վերջիններս կառավարության դիմաց են եկել խորհրդանշանական աթոռով։
«Բացեք Ձեր աչքերը, Դուք չեք տիրապետում իրավիճակին։ Արայիկ Հարությունյա՛ն, Դուք մոռացել եք՝ Ձեզ ով է բերել իշխանության և մոռացել եք, թե ով կարող է հեռացնել իշխանությունից։ Դուք պետք է զիջեք նախարարի աթոռը։ Դուք ստում էիք, երբ հայտարարում էիք, որ կառչած չեք աթոռներից, Դուք կառչած եք Ձեր աթոռից», - հայտարարեց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։