14/11/2019 13:11
Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին. Yerkir
Ֆրանսահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են նրա հրաժարականը պահանջող պաստառներով և կարգախոսներով՝ դրանով զորակցություն հայտնելով նաև Հայաստանում շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված ուսանողական շարժմանը, գրում է Yerkir.am-ը:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ Երևանում տեղի են ունենում համաուսանողական բողոքի ակցիաներ: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: