14/11/2019 15:30
Առաջարկել եմ երեք մարմին տեղափոխել Չարենցավան, Գավառ և Վանաձոր. Բաբաջանյան
Կառավարությունից դեռևս պատասխան չեմ ստացել, բայց մեկ այլ նախաձեռնության շրջանակներում հանդիպել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ն և մի շարք այլ կառույցներ մարզեր տեղափոխելու իր դիմումին։
«Փոխվարչապետի հետ քննարկել եմ առհասարակ ապակենտրոնացումը և գերբեռնված Երևանի թոթափումը։ Սա մեր ուշադրության առարկան պետք է լինի։ Առաջարկել եմ երեք մարմին տեղափոխել Չարենցավան, Գավառ և Վանաձոր։ Կառավարությունը, հավանաբար, պետք է դիտարկի այդ առաջարկը։ Ես առաջարկել եմ, որ այդ մարմինները գրասենյակներ ունենան Երևանում, բայց հիմնական գործունեությունն իրականացվի նշված քաղաքաներում», - ասաց պատգամավորը։
Անդրադառնալով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը՝ Արման Բաբաջանյանը նշեց, որ քննարկել են Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոն ստեղծելու հարցը։