14/11/2019 15:50
Սա մեզ համար չափազանց սպասելի էր. Արման Բաբաջանյանը՝ Լինդսի Գրահամի վետոյի մասին
Սա մեզ համար չափազանց սպասելի էր: Կային տրամադրություններ, խողովակներ, որոնք հորդորում էին, որ մեր լոբբիստական խմբերն այս պահին ձեռնպահ մնան և Սենատում այս բանաձևի քննարկումները գոնե առժամանակ սառեցնեն, որովհետև հաստատապես գիտեինք, որ նույն ընթացակարգը չի գործում, ինչը Կոնգրեսում է, և որ նույնիսկ մեկ սենատոր կարող է վետոյի իր իրավունքը կիրառել, և այդ դեպքում առհասարակ քննարկում տեղի չի ունենա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ սենատոր Լինդսի Գրահամի՝ Ցեղասպանության բանաձևի նկատմամբ «վետո» է կիրառելու հանգամանքին:
«Առհասարակ, մենք չպետք է ոգևորվենք Ցեղասպանության ճանաչման գործընթացներով, որովհետև առավելապես ԱՄՆ-ի բարոյական պարտականությունն է եղել Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Ի՞նչ ասել է շնորհակալ լինել ԱՄՆ-ին՝ հայ ժողովրդի առաջ իր բարոյական պարտքը կատարելու համար», - հարց ուղղեց նա: