14/11/2019 13:38
Երբ գտնի այդ նորմը, ես իրան կասեմ. Գևորգ Պետրոսյանն՝ իրեն ձայնի իրավունքից զրկելու՝ ԱԺ նախագահի հայտարարության մասին
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետորսյանը պնդում է, որ ԱԺ ամբիոնից իր ելույթից հետո տարաձայնություններ չի ունեցել.
«Ո՞ւմ հետ: Տենց մարդ չկա, ո՞վ ա էդ տղեն, թող գա տենամ, ով ա իմ հետ վիճել դրսում: Ես իմքայլականների մեջ էլ ունեմ շատ հարգելի մարդիկ, ավանդապաշտ, արժանապատիվ, կարգին մարդիկ, կարգին տղեք, որ իրենք էլ են կիսում իմ ասածը», - լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պետրոսյանը:
Դիտարկմանը, թե իր ելույթից հետո ԱԺ նախագահը խնդրեց քարտուղարին համապատասխան հոդված գտնել՝ պատգամավորին ձայնի իրավունքից զրկելու մասին՝ Պետրոսյանն ասաց.
«Պարոն Միրզոյանը թող լավ ուսումնասիրի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը և հարցում չանի Սողոմոնյանից, թե ի՞նչ նորմ պիտի վկայակոչի: Երբ գտնի այդ նորմը, ես իրան կասեմ»:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահը կտրուկ էր արձագանքել Պետրոսյանի ելույթին, որի ժամանակ վերջինս ներկայացել էր միասեռականների ամուսնությունն արգելելու և նրանց երեխա որդեգրելու իրավունքից զրկելու օրենքի նախագիծ: