14/11/2019 12:11
Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում
Նախորդ կիրակի օրը մենք Գորիսում, Վայքում ու Եղեգնաձորում եղանք ու խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում, որ պարզենք՝ ինչ է կատարվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ չնախատեսված այցերով գնալու է մարզեր ու տեսնի, թե իրեն հետաքրքրող սուբվենցիոն ծրագրերը ո՞նց են իրականացվել:
«Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան էն չի, ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրում», - ասաց Փաշինյանը: