14/11/2019 10:08
«Հրապարակ». «Սանիթեքը» քաղաքից հավաքում է աղբամանները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երևանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․
«Քանի որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաև աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»:
Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։
Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում և վնասում էին, հիմա, երբ Երևանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել և «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։ Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան և մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։