14/11/2019 11:59
Չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղե՞ս, տխրե՞ս. Վիգեն Ստեփանյանը՝ «Մել» ֆիլմի մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ (Տեսանյութ)
Եթե գնա Արայիկ Հարությունյանը, ո՞վ պիտի գա, այ դա ամենամեծ խնդիրն է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետի արած այն հայտարարությանը, որ ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է:
«Ես չեմ զարմանում, որ նա հպարտանում է: Դա էլ իր պաշտոնն է, թերևս, թելադրում: Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի երիտասարդություն ունենք, ցավոք սրտի, ուղղակի եթե գնա Արայիկ Հարությունյանը, ո՞վ պիտի գա, այ դա ամենամեծ խնդիրն է», - ասաց նա՝ մատնացույց անելով կառավարության դիմաց ուսանողների բողոքի ակցիան։
Հարցին՝ չկա՞ համապատասխան անձ, ով կկարողանա փոխարինել Հարությունյանին՝ Ստեփանյանը պատասխանեց, որ ցավոք, ընտրությունը կատարվելու է «իմ մարդուն» սկզբուքնով.
«Ես շատ լավ գիտեմ իմ ոլորտը, գնաց Մակունցն եկավ Նազենի Ղարիբյանը, ինչ էլ փոխվեց՝ փոխվեց դեպի վատը», - ասաց Ստեփանյանը:
Անդրադառնալով միասեռական Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին՝ Ստեփանյանը տարօրինակ որակեց վարչապետի հայտարարությունը, թե հայկական կողմը ֆինանսավորել է ֆիլմի այն հատվածը միայն, որը պատմում է չեմպիոնության մասին:
«Չգիտեի ծիծաղեի՞, թե՞ ինչ, երբ լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝ առանձին-առանձին ենք նայելո՞ւ, համսեռականները գնալու են առանձի՞ն դահլիճում նայեն, ինչ-որ իրենց է հետաքրքրում, իսկ սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ իրենց է հետաքրքրո՞ւմ: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղե՞ս, տխրե՞ս», - ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: