14/11/2019 18:17
«Դուխով» դդումներ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցին (Տեսանյութ, լուսանկարներ)
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց շարունակվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը։
Արայիկ Հարությունյանի հրաժարականը սկսեցին պահանջել, երբ նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերում դարձնել կամընտրական:
Նախարարության շենքի առջև երիտասարդներն այսօր դդումներ են բերել։
Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ խորհուրդ ունեն դդումները, պատասխանել են. «Մեր դդումներն են, բերել ենք։ Աշնան խորհուրդ ունի, լավ բանջարեղեն է»։
Նկատենք, որ դդումներից մեկի վրա գրված է «դուխով»։