14/11/2019 13:54
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Գործադիր մարմինը հավանություն է տվել 2020թ. պետական բյուջեի նախագծին, և այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: