Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան

15/11/2019 18:46

Տարբեր մշակույթներից եկած մարդիկ պետք է համակերպվեին. համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր. Իսպանիայում կամավոր աշխատած Արմինե Մարուքյան


«Երազանքը Հայաստանից դուրս» շարքի շրջանակում Aysor.am-ի զրուցակիցն այս անգամ Արմինե Մարուքյանն է, ով երկու կամավորական ծրագրի է մասնակցել:

Արմինեն սովորել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, որն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է կամավորական աշխատանքի: Արմինեն մասնագիտությամբ թարգմանիչ է, որպես երկրորդ լեզու սովորել է իսպաներեն, հենց այստեղից էլ առաջացել է Իսպանիա մեկնելու ցանկությունը:

Արմինեն Իսպանիա է մեկնել 2016 թվականի օգոստոսին: «Youth In Action» ծրագրի շրջնակում գործող «Ինտերկամբիա» երիտասարդական կազմակերպությունում, որը զբաղվում է տարբեր երկրներում երիտասարդների համար փոխանակման և կամավորական ծրագրեր կազմակերպելով, զրուցակիցս որպես կամավոր աշխատել է 9 ամիս: Սա կամավորական աշխատանքի առաջին փորձը չէր: Մինչև Իսպանիա մեկնելն Արմինեն 2015 թվականին երկու ամսով կամավորական ծրագրի է մեկնել Բուլղարիա՝ մասնակցելով հնագիտական պեղումների:

Բավականին հետաքրքիր փորձ էր միասին ապրելը. համակեցությունը հա՛մ  դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր

Եվրոպայում մի քանի ամիս ապրելն առաջին հայացքից իսկական երազանք է թվում: Կարող է տպավորություն ստեղծվել, որ որոշ ժամանակ հեռու ես լինելու բոլորից, ապրես միայնակ ու անհոգ կյանքով, մինչդեռ, եթե որոշել եք կամավոր աշխատել Եվրոպայում, ապա պետք է պատրաստ լինեք ձեր կենցաղը կիսել այլ երկրների ներկայացուցիչ կամավորների հետ, նրանց հետ ապրեք նույն տանը:

Զրուցակիցս համատեղ կենցաղ կիսելը հետաքրքիր փորձ է համարում: Նա բնակարանում ապրել է երկու ֆրանսիացի կամավորների հետ, հետո նրանցից մեկին փոխարինելու է եկել ազգությամբ իտալացի կամավոր:  

«Բավականին հետաքրքիր փորձ էր միասին ապրելը. տարբեր մշակույթներից եկած մարդիկ, տարբեր պատկերացումներով, ապրելակերպով պետք է մի տան մեջ համակերպվեին: Համակեցությունը հա՛մ դժվար էր, հա՛մ՝ հետաքրքիր», - հիշում է զրուցակիցս:

Նա նշում է, որ համատեղ կենցաղը դժվարություններ է ստեղծում գրեթե բոլոր կամավորների համար.

«Բոլորի համար էլ դժվար է, երբ անծանոթ մարդկանց հետ ստիպված ես մի տան մեջ ապրել ու տարածք կիսել: Յուրաքանչյուրս ուներ իր սենյակը, բայց ընդհանուր մաքրությունը պիտի կիսեինք, կային հարցեր, որոնց շուրջ պետք էր ընդհանուր որոշում կայացնել, դա կոնֆլիկտի էր բերում: Սա տարածված խնդիր էր, գիտեմ, որ բոլորի մոտ այս խնդիրը կար»: 

Զրուցակիցս նշում է՝ իր ծրագրի շրջանակում սա, թերևս, միակ դժվարությունն էր, մինչդեռ նկատում է, որ կամավորական ծրագրերի ընթացքում կամավորները մի շարք այլ խնդիրների կարող են բախվել, որոնց պետք է պատրաստ լինել.

«Յուրաքանչյուր ծրագիր յուրահատուկ է: Ընկերներիս փորձից էլ կարող եմ ասել, որ ամեն մեկն իր պրոեկտում ինչ-որ խնդիր ուներ՝ մեկը ղեկավարի հետ, մյուսը՝ թիմում և այլն: Իմ դեպքում, բարեբախտաբար, այդպես չի եղել», - ասում է Արմինեն:

Վերջինիս համար կամավորությունը բավականին հետաքրքիր փորձ էր, որի արդյունքում կարողացել է ընկերներ ձեռք բերել.

«Ինձ հետ աշխատող աղջիկն Ուկրաինայից էր: Նրա հետ լավ ընկերներ դարձանք: Մինչև հիմա երբեմն շփվում ենք»:

Ուզում էի մի տարի ժամանակ վերցնել ու հասկանալ՝ ինչպես շարունակել կրթությունս, կողմնորոշվել  ապագա մասնագիտությանս հարցում

Եվրոպայում կամավոր աշխատելու ցանկությունը նախ արդարացված էր ճանապարհորդելու հեռանկարով, բացի այդ՝ զրուցակցիս նաև ժամանակ էր պետք հետագա կրթությունը շարունակելու հարցում ավելի լավ կողմնորոշվելու համար:

«Ի սկզբանե ցանկանում էի ճանապարհորդել, քանի որ դրա հնարավորությունը մինչ այդ չէի ունեցել: Մինչև Բուլղարիա գնալը Հայաստանից դուրս չէի եղել: Համ ժամանակ չէր եղել՝ դպրոց, բուհ, համ էլ միջոցներ չէին եղել, իսկ երբ համալսարանն էի ավարտում, ուզում էի մի տարի ժամանակ վերցնել ու հասկանալ՝ ինչպես շարունակել կրթությունս, կողմնորոշվել  ապագա մասնագիտությանս հարցում, որովհետև չէի ուզում թարգմանության ոլորտում շարունակել: Որոշեցի փնտրել ծրագիր, որը թույլ կտա ճամփորդել, նոր մարդկանց հանդիպել, նոր փորձ ձեռք բերել, նոր ոլորտում ինձ փորձել», - հիշում է Արմինեն:

Ճամփորդելը, տարբեր մարդկանց հետ շփվելը, փոխում է աշխարհընկալումդ

Կամավորական աշխատանքի մեծագույն ձեռքբերումը զրուցակիցս համարում է ոչ միայն ճամփորդելու հնարավորությունն, այլև այն, ինչ մնում է ճամփորդելուց հետո:

«Այդ ընթացքում հասցրի մի քանի երկիր այցելել: Ճամփորդելուց նախ շատ լավ տպավորություններ ես ստանում, անփոխարինելի ապրումներ են, հետո՝ ճամփորդելու փորձ ես ձեռք բերում, շատ ավելի ինքնավստահ ես դառնում, տարբեր բեքգրաունդ ունեցող մարդկանց հետ ես շփվում, ինչը լայնացնում է աշխարհայացքդ: Եթե նախկինում ինչ-որ բաների նկատմամբ ավելի կատեգորիկ հայացքներ ունեի, ընթացքում սկսեցի զգալ, որ ամեն ինչ միանշանակ չէ ու հետաքրքիր է: Ճամփորդելը, տարբեր մարդկանց հետ շփվելը, փոխում է աշխարհընկալումդ», - պատմում է Արմինեն:

Ես կարոտել էի Հայաստանը, ուզում էի արդեն վերադառնալ

Թեև կամավորական աշխատանքը դուր էր գալիս Արմինեին և նա չի զղջում, որ որոշել է այդքան ամիս արտերկրում անցկացնել, բայց նշում է՝ արդեն կարոտել էր Հայաստանը և ցանկություն կար վերադառնալու:

«Ես կարոտել էի Հայաստանը, ուզում էի արդեն վերադառնալ: Ինձ համար դժվար չի եղել վերադառնալուց հետո ադապտացվել: Ճանաչում եմ մարդկանց, որ ասում են՝ շատ դժվար է եղել վերադառնալը, չէին ցանկանում վերադառնալ, նորից ուզում էին հետ գնալ, բայց ինձ մոտ այդպես չի եղել: Եկա ու մի քանի օր հետո աշխատանքի ընդունվեցի, ու դա էլ երևի նպաստեց, որ ինձ մոտ դեպրեսիա չսկսվի»:

Հայաստան վերադառնալուց հետո Արմինեն որոշեց այլ ոլորտում իրեն փորձել: Սկզբում սկսեց աշխատել որպես «content writer»՝ բովանդակություն ստեղծելով կայքերի, սոցցանցերի և բլոգների համար, ապա ավելի խորացրեց գիտելիքները թվային մարքեթինգի և թվային գովազդի մեջ:

«Հիմա թվային գովազդով եմ զբաղվում և դա ինձ շատ է դուր էր գալիս: Կրթությունս հենց մարքեթինգի ուղղութամբ եմ մտածում շարունակել: Չէի ասի, թե կամավոր աշխատած ժամանակն ինձ օգնեց կողմնորոշվել, որ այս ոլորտում սկսեմ աշխատել, պարզապես այդպես ստացվեց, որ եկա սկսեցի այդ ուղղությամբ աշխատել ու դա ինձ դուր եկավ», - ասում է Արմինեն՝ ընդգծելով, որ դիտարկում է արտերկրում այս ուղղվածությամբ մագիստրոսական կրություն ստանալու հեռանկարը, քանի որ Հայաստանում թվային մարքեթինգի ոլորտում կրթությունը դեռ զարգացած չէ:

Իսպանական հայտնի սիեստան գոյություն ունի . մարդիկ շատ ավելի հանգիստ են, անհոգ, մեզանից ավելի քիչ են աշխատում

Դրսում ապրելը հնարավորություն է տալիս համեմատականներ անցկացնել կենցաղների, մարդկանց ապրելակերպի նմանությունների և տարբերությունների միջև:

«Իսպանիայում մարդիկ շատ ավելի հանգիստ են, անհոգ, երեկոյան աշխանքից հետո փաբ են այցելում, մեզանից ավելի քիչ են աշխատում: Համ աշխատանքային ժամերն են ավելի քիչ, համ իրենք ավելի հանգիստ են, քան մենք: Գուցե, այդ տպավորությունը ստացել եմ, որովհետև այդպես էր այն ոլորտում, որում ես աշխատում եմ, բայց խանութներում էլ այդպես էր: Իսպանական հայտնի սիեստան գոյություն ունի. խանութները ցերեկները մի քանի ժամ փակվում են, հետո՝ նորից բացվում, մարդիկ գալիս մի քանի ժամ աշխատում են ու գնում: Մեծ սուպերմարկետներն էլ կիրակի և տոն օրերին փակ են, իսկ մեզ մոտ նման բան, որ լինի, իսկական աղետ կլինի: Այստեղ մարդկանց աշխատանքային իրավունքներն ավելի լավ են իրացվում», - հիշում է զրուցակիցս:

Զուգահեռներ անցկացնելով իսպանացիների և հայերի միջև՝ Արմինեն նկատում է, որ իսպանացիները նման են մեզ՝ պահում են ընտանեկան ավանդույթները:

«Ես ընկերներ ունեի, որ ծնողների հետ չէին ապրում, բայց կիրակի օրն անպայման պետք է հանդիպեին, միասին ճաշեին: Ընտանեկան գծած կանոններ ունեին, որոնք համարյա չէին խախտում»:

Կարող եմ խորհուրդ տալ մաքսիմալ բաց լինեն այդ ընթացքում բոլոր հնարավորությունների համար, նույնիսկ, եթե մի պահ թվա, որ իրենց մտքով անցածը հիմարություն է

Թեև Արմինեն իր կամավորական աշխատանքի փորձը համարում է հաջողված, միևնույն ժամանակ, նշում է, որ չի կարող խորհուրդ տալ անպայման մասնակցել կամ էլ չմասնակցել նման ծրագրերի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հասկանա՝ պատրա՞ստ է կամ ուզո՞ւմ է նման փորձառություն ձեռք բերել, թ՞ե ոչ:

Փոխարենը զրուցակիցս խորհուրդ է տալիս կամավորական աշխատանքի մեկնած երիտասարդներին մաքսիմալ բաց լինել նոր հնարավորությունների առջև:

«Կարող եմ խորհուրդ տալ մաքսիմալ բաց լինեն այդ ընթացքում բոլոր հնարավորությունների համար, նույնիսկ, եթե մի պահ թվա, որ իրենց մտքով անցածը հիմարությունն է, օրինակ, մտածեն, որ ամսական բյուջեն չի հերիքի մի ճամփորդություն անելու, այդ ընթացում կարելի մի քիչ դիետա պահել և ավելի շատ ճամփորդել: Բոլոր ռեսուրսները դնել այդ փորձառության վրա, ոչ թե նյութական բաների, որովհետև սա հենց այդ ժամանակն է», - ասում է զրուցակիցս:

Ինչ վերաբերում է կավորական աշխատանքի վարձատրությանն, ապա զրուցակիցս համաձայնում է՝ քիչ գումար է, բայց հնարավոր է ամսվա ընթացքում նորմալ սնվել և մի քիչ էլ խնայել ճամփորդելու համար:

«Բյուջեն իրոք քիչ է, շատ դժվար էր հերիքում, ամսվա վերջին բոլորը դիետայի վրա էին, բայց ինձ թվում է դա արդարացված է: Համենայն դեպս, Իսպանիայում գները համեմատելի են Հայաստանի հետ: Այստեղից ցածր չեն, բարձր են, բայց համեմատելի են: Պարզ է՝ շքեղությունների մեջ այնտեղ չենք ապրում ամեն օր ծովամթերք չենք ուտում կամ սպիտակ գինի չենք խմում, բայց նորմալ հնարավոր է ապրել, լրիվ նորմալ սնվել: Ես նախընտրում էի նաև ինչ-որ գումար պահել ու ճամփորդությունների վրա ծախսել: Չեմ փոշմանել, հակառակը՝ փոշմանել եմ, որ նույնիսկ ավելի շատ չեմ ճամփորդել: Ես մինչև մեկնելս էլ էի  գումար խնայել ու դա էլ էի ինձ հետ վերցրել, բայց առանց դրա էլ հնարավոր կլիներ ճամփորդել», - պատմում է Արմինեն:

Նա նաև նշում է, որ Եվրոպայում ճամփորդելն անհամեմատ մատչելի է: Թռիչքները հարևան երկրներ բավականին հասանելի են, այնպես որ կարելի է կամավոր աշխատած ժամնանակահատվածն օգտագոծել ոչ միայն նոր ընկերներ, նոր հմտություններ ձեռք բերելու, այլև ճանապարհորդելու համար:

Կարդացեք նաև՝

Երբեք չեն դժգոհում կյանքից, լուռ աշխատում են. կարծում եմ՝ շատ բան կարող ենք սովորել իրենցից. Պեկինում կրթությունը շարունակող Անի Պետրոսյան

Ուզում էի ինձ հնարավորություն տալ՝ կողքից նայելու իմ կյանքին. դա կարելի էր անել միայն Հայաստանից դուրս. Պուլայում կամավոր աշխատած Լուսինե Ոսկանյան

Հեղինակ՝ Վարդուհի Ստեփանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը