Գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն. Ավետիք Չալաբյան

15/11/2019 10:34

Գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն. Ավետիք Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեմային։ Նա, մասնավորապես, գրել է.

«Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական "հերոսը" նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երևակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց կողքով։ Ստիպված շաբաթն ավարտում եմ նրանց հակիրճ անդրադարձով, և հետևանքների մասին որոշ խորհրդածությամբ՝

ա) Շաբաթվա սկզբին անդրադառնալով նույն այդ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Փաշինյանը (ըստ լուրերի) հայտարարել է, որ եթե նույնիսկ տաս հազար մարդ էլ դուրս գա փողոց, դա իր համար հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար։ Նա, թերևս մոռացել է իր իսկ խոստումը, որ իր թիմով եկել է ժողովրդին ծառայելու, և որ օրը ժողովուրդն այլևս չցանկանա այդ ծառայությունը, նա կհեռանա։ Արայիկ Հարությունյանի հետ կապված իրավիճակը լավ հնարավորություն է կատարելու իր խոստումը, և չսպասելու, որ այդ տաս հազարը հարյուր հազար դառնա, առավել ևս, որ բողոքողների թիվը փողոցում օր օրի աճում է։

բ) Մեկնելով Փարիզ Խաղաղության կոնֆերանսին, վարչապետ Փաշինյանը նորից սկսել է առաջ մղել իր տարօրինակ (մեղմ ասած) միտքը, որ Արցախի հարցի լուծումը պետք է համապատասխանի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Այս կեղծ "ժողովրդավարությունը" ընդամենը պրիմիտիվ պրոպագանդիստական հնարք է, ոչ մի իրական արժեք չունեցող, պատահական չի, որ Ադրբեջանը դրան չի արձագանքում, փոխարենը հայտարարում է նոր սպառազինությունների մեծաքանակ գնումների մասին (որին սակայն չի արձագանքնում վարչապետ Փաշինյանը)։ Գնալով ավելի հեռուն, վարչապետ Փաշինյանը նաև Փարիզում ակնարկել է, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի հետ, եթե ցանկանում է, որ այն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ՝ սա լրիվ նոր շրջադարձ է իր բանակցային ռազմավարության մեջ, չեմ զարմանա, որ վաղը Ադրբեջանը օգտվի այդ պարադոքսալ մտքից, և ընդհանրապես դուրս գա Հայաստանի հետ բանակցություններից, դրանից բխող բոլոր հետևանքներով։

գ) վերադառնալով Հայաստան, վարչապետ Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ իր գործունեության արդյունքում "արտագաղթը նվազել է 90%-ով"։ Տառացիորեն դրանից մի քանի օր առաջ, նրա ենթակայության տակ գործող ԱՎԾ-ն հրապարակել է արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն արտագաղթն աճել է 35%-ով։ Սա խիստ ցավալի իրողություն է, որը կարող էր լուրջ առիթ լիներ վարչապետի համար՝ անկեղծորեն քննարկել արտագաղթի աճի պատճառները, փոխարենը նա հերթական անգամ անհեթեթ հայտարարություններով փորձեց ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

դ) Փորձելով պայքարել "գողական բարքերի" դեմ (ինչը ինքնին ողջունելի է), վարչապետը որոշեց հերթական անգամ "պատերին ծեփել և ասֆալտին փռել" բոլոր այն պատգամավորներին, որոնք կփորձեն խոչընդոտել համապատասխան օրենքի ընդունմանը։ Վարչապետի թեթև ձեռքով, պատերին ծեփելը կամ ասֆալտին փռելը ընդհանրապես դարձել է մեր երկրում քաղաքակիրթ բարքեր հաստատելու հիմնական մեթոդը, պատահական չէ, որ նրան պաշտպանող անդեմ ֆեյքերը առանց հայհոյանքի ու սպառնալիքների ևս չեն կարողանում արձագանքել ընդդիմախոսների գրառումներին (հիմա էլ չեմ զարմանա տեսնել նրանց սեփական մտքի գոհարների հերթական ալիքը այս գրառման տակ) :

ե) Եթե այս ամենը քիչ էր, հինգշաբթի օրը Կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարականի դիմաց պաշտոնական կաշառք առաջարկելու մասին սկանդալային օրենքի նախագիծը։ Թեև մասնագետները բազմիցս էին զգուշացրել, որ սա խայտառակ գաղափար է, իսկ ՍԴ որոշ դատավորներ էլ արդեն իսկ կոշտ արտահայտվել են սրա դեմ, վարչապետ Փաշինյանը այնուամենայնիվ որոշեց փորձել բախտը, և պաշտոնական կաշառք առաջարկել ՍԴ այն անդամներին, որոնք կենթարկվեն իր կամքին՝ թերևս մոռանալով, որ ինքը եկել է կառուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, և իրավունք չունի մեր՝ հարկատուների միջոցները օգտագործել ակնհայտ կաշառք բաժանելու համար։

Սրան կարելի գումարել և Մելինե Դալուզյանին "պաշտպանության տակ վերցնելու" անհեթեթ պնդումը (կարծես ինչ-որ մեկը նրան սպառնում էր), և ԱԱԾ-ին տրված Սատանիզմի հետ կապված աբսուրդ հանձնարարականը, և մտքի այլ գոհարներ, որոնք միասին վերցված բերում են մի հետևության՝ երկրի համար մեկ իշխանավորը ավելի և ավելի կտրվում է իրականությունից, տրվելով անուրջներին, և դա սկսում է վտանգավոր դառնալ։ Նրան շրջապատող տարբեր մարդիկ սկսում են դա զգալ, և աստիճանաբար հետ նահանջել՝ պատահական չի, որ "Իմ Քայլը" սկսում է քվեարկություններ տապալել, տարբեր պաշտոնյաներ ծածուկ կամ բացահայտ հրաժարականներ են ներկայացնում, իսկ մնացողներն էլ սկսում են լուրջ մտածել իրենց ապագայի մասին։

Մեկ և կես տարի առաջ, երբ մեր ժողովուրդը մերժեց Սերժին և նրա կողմից մարմնավորված համակարգը, նա, իրեն հատուկ լավատեսությամբ, որոշեց, որ նախորդ "չար" միապետի գահին նոր, "բարի" միապետ կարգելով, նա ճանապարհ կբացի դեպի պայծառ ապագա։ Անցավ ոչ շատ ժամանակ, և պարզվեց, որ կապ չունի, թե ով է նստած գահին՝ այն հավասարապես այլասերում է բոլորին, ով մինչ այժմ նրա վրա նստել է, թեև գուցե տարբեր ձևերով։ Նախկին բոցաշունչ, ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, սեփական կոմֆորտի վրա պետության միջոցներ շռայլող, ժողովրդից ու իրականությունից կտրված, անուրջներով ապրող միապետ, զուգահեռ նոր հիասթափություն և հուսահատություն սփռելով իր շուրջ բոլորը։

Գուցե ժամանակն է հասկանալ սակայն, որ խնդիրը ոչ Սերժն էր, ոչ էլ Նիկոլը, այլ այն գահը, որ մեր ժողովուրդը բարեսրտորեն վստահում է պարզ մահկանացուներին, մտածելով, որ նրանք գերբնական ուժ ունեն, և կարող են կախարդական փայտիկի հարվածով պայծառ ապագա բերել իրենց։ Գուցե հենց մեր բարեսիրտ ժողովրդին է պետք ազատվել անուրջներից, և գիտակցել, որ միայն մրցակցային քաղաքական համակարգը, իշխանության տարբեր մարմինների հավասարակշռումը, օրենքի գերակայությունը, և անխտիր բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ քննադատական վերաբերմունքն են այն միջոցները, որոնք թույլ կտան ունենալ ժամանակակից, արդյունավետ պետություն, և կառուցել այն երկիրը, որից մարդիկ այլևս չեն արտագաղթում։ Այդ դեպքում գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն, և արժանապատիվ անի այն գործը, որը մինչ այդ իր մոտ լավ էր ստացվում, իսկ մենք էլ այլևս չհիասթափվենք ու չհուսալքվենք։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց անուրջների, բայց սթափ լավատեսությամբ»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

04/07/2020 20:43 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը որդի են ունեցել 04/07/2020 18:08 Բացառել միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, վերանայել սահմանափակումները. հայտարարություն` ԶԼՄ-ներում ոստիկանական գործողությունների առնչությամբ 04/07/2020 17:33 Երևանում 72 ժամով կասեցվել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. ՍԱՏՄ 04/07/2020 17:02 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 04/07/2020 16:07 «Ֆրունզիկն ինձ մի քանի հայերեն արտահայտություն է սովորեցրել, օրինակ՝ «ցավդ տանեմ»-ը»․ խորհրդային կինոյի հայտնիները պատմել են Մհեր Մկրտչյանի մասին (Տեսանյութ) 04/07/2020 15:10 Ճապոնիայում գտնվող ծերանոցում հայտնաբերվել է 14 մարդու դի 04/07/2020 15:04 «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները. պատգամավոր 04/07/2020 14:55 Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին 04/07/2020 14:49 Ճապոնիայում ջրհեղեղի և սողանքի հետևանքով ութ մարդ է անհետ կորել 04/07/2020 14:40 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը 04/07/2020 14:34 Արցախում զորավարժությունների ընթացքում լավագույն կողմերով աչքի ընկած զորամասերը, ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողներ խրախուսվել են 04/07/2020 14:25 Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու տարածքային ամբողջականության վերականգնմանը 04/07/2020 14:17 Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել 04/07/2020 14:12 Նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ. Տիգրան Ավինյանը մի քանի կարևոր թիվ է հրապարակել 04/07/2020 14:00 Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան 04/07/2020 13:53 ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների ռեկորդ է սահմանել 04/07/2020 13:41 Անցնող շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է շուրջ 2000 կրակոց. ՊԲ 04/07/2020 13:35 Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով 04/07/2020 13:27 Խազանովը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով 04/07/2020 13:12 Հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք 04/07/2020 13:00 Բարձրագույն խմբի ձևաչափ և «լեգեոներների» սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին 04/07/2020 12:49 Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում. Գագիկ Ծառուկյան 04/07/2020 12:40 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 04/07/2020 12:27 Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ 04/07/2020 12:12 Թուրքիայում հրավառելիքի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 114-ը 04/07/2020 12:00 Զինված ուժերի բնականոն զարգացումը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 04/07/2020 11:46 Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3 նոր դեպք 04/07/2020 11:32 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակում է կատարել 04/07/2020 11:23 Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի 04/07/2020 11:15 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 04/07/2020 11:03 Բարձր ենք գնահատում ԱՄՆ հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին 04/07/2020 10:56 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է 04/07/2020 10:48 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 580 նոր դեպք, մահացել է 9 մարդ 04/07/2020 10:39 Սոմալիում նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է 04/07/2020 10:25 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք 04/07/2020 10:10 ԱԱԾ-ն գաղտնալսել է փաստաբանի ու վստահորդի հեռախոսային խոսակցությունը, որն օգտագործվում է վստահորդի դեմ. Փաստաբանների պալատ 04/07/2020 10:01 Ցուցում է տրված, որ ինձ ձերբակալեն. Գևորգ Պետրոսյան 04/07/2020 09:56 «Հրապարակ». Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր. Խուդոյան 04/07/2020 09:54 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի պատասխանը ԼՀԿ խմբակցությանը բաղկացած է 130 էջից 04/07/2020 09:50 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը համոզել է Նիկոլ Փաշինյանին՝ պետք է պահպանել 21+5 ժամկետը 04/07/2020 09:48 «Ժողովուրդ». Նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց 04/07/2020 09:43 «Հրապարակ». Աբրահամ Մանուկյանը «չի արդարացնում» իշխանության հույսերը 04/07/2020 09:39 «Ժողովուրդ». ՀԷՑ-ում խախտումներ են հայտնաբերվել. այն կտուգանվի 04/07/2020 09:35 «Հրապարակ». ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել 03/07/2020 20:01 Ֆլորիդայի խոշորագույն շրջանում պարետային ժամ է սահմանվել 03/07/2020 19:39 Ուժեղացված ստուգայցերի ժամանակ խախտումներ են հայտնաբերվել միայն մեկ տնտեսավարողի մոտ՝ հացի արտադրամասում 03/07/2020 19:33 Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվել է ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցը 03/07/2020 19:31 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին (Փաստինֆո) 03/07/2020 19:21 Հայաստանում առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել է գլխավոր դատախազություն 03/07/2020 19:11 Հայաստանում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան 03/07/2020 19:06 Հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն 03/07/2020 18:58 Ոստիկաններն այցելել են «5-րդ ալիք» հեռուստաընկերություն 03/07/2020 18:47 Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է կատարել 03/07/2020 18:41 Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակը՝ Զոհրաբյանի գրառման մասին 03/07/2020 18:28 Չեռնոգորիայում 100 եվրոյից սկսած տուգանք է սահմանվել դիմակ չդնելու համար 03/07/2020 18:22 Լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվում. Արման Աբովյան 03/07/2020 18:06 Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 154 դեպք 03/07/2020 17:46 Վաղ առավոտից քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում. փաստաբան 03/07/2020 17:29 Գյումրիի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով 03/07/2020 17:23 Թուրքիայում՝ հրավառություններ արտադրող գործարանում, մի քանի պայթյուն է որոտացել 03/07/2020 17:09 Հնդկաստանում հանցագործների հետ փոխհրաձգության ժամանակ ութ ոստիկան է մահացել 03/07/2020 16:56 Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու հարցը 03/07/2020 16:42 Հուլիսի 2-ին ոստիկանությունը հայտնաբերել է արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտման 2347 դեպք (Տեսանյութ) 03/07/2020 16:27 Հեռու տարեք ձեր կեղտոտ ձեռքերն «Արմնյուզ»-ից և ազատ մամուլից. քաղաքագետ 03/07/2020 16:18 Փաշինյանի կառավարման շրջանը ՀՀ պատմության մեջ կմնա որպես տարերային փլուզման և դժբախտության ժամանակաշրջան. Արթուր Վանեցյան 03/07/2020 16:08 Ռուսական թատրոնում բեմադրվող նոր ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար 03/07/2020 15:52 Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել 03/07/2020 15:43 Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիակնների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրգործ 03/07/2020 15:34 Եղվարդ խոշորացված համայնքի բնակավայրերում այս աշնանը շահագործման կհանձնվի երկու մանկապարտեզ 03/07/2020 15:25 Սա պետական մակարդակով փնթիության արդյունք է. Արամ Անտինյանը` «Արմնյուզի» դեմ վարչական վարույթի մասին 03/07/2020 15:19 Դատախազության ներգործությամբ Արարատի մարզում գործող ինքնակամ կառուցված խոշոր ձկնաբուծարանն օրինականացվել է 03/07/2020 15:04 Կորոնավիրուսային ռեկորդ է գրանցվել Հնդկաստանում 03/07/2020 14:47 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով 03/07/2020 14:41 ՀՌԱՀ-ից հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է. «Արմնյուզ» ՀԸ աշխատակից 03/07/2020 14:22 Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» հեռուստաընկերությունում են (Տեսանյութ) 03/07/2020 14:17 Վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-բելառուսյան միջպետական համագործակցությունը կբարձրանա որակապես նոր մակարդակի. Փաշինյան 03/07/2020 14:05 Կդադարեցվի Արմավիր քաղաքի, Լուկաշին և Նորավան գյուղերի ջրամատակարարումը 03/07/2020 13:56 Ոստիկանության տվյալ սպաները կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից․ Ռուբեն Մելիքյանը՝ ՍԴ դատավորին շենք մտնել չթույլատրելու մասին 03/07/2020 13:50 Հնդկաստանում կայծակի հարվածներից 26 մարդ է մահացել 03/07/2020 13:45 Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել ՍԴ շենք. Ոստիկանությունը՝ դատավոր Հրանտ Նազարյանի հետ կատարված միջադեպի մասին 03/07/2020 13:41 Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան 03/07/2020 13:38 Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը 03/07/2020 13:30 Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 176 մարդ 03/07/2020 13:21 Վանաձորում հրազենով տեղի ունեցած սպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/07/2020 13:13 Նավթի համաշխարհային գները նավազում են 03/07/2020 13:02 Ամբողջ աշխարհում մոտ 11 միլիոն մարդ է վարակվել COVID-19-ով, զոհերի թիվը գերազանցել է 521 հազարը 03/07/2020 12:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք 03/07/2020 12:47 Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք 03/07/2020 12:43 Համակարգից օգտվելու դժվարություններից մինչև միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումներ․ 9-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ-ի դիտարկման արդյունքները 03/07/2020 12:30 Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել 03/07/2020 12:21 Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք 03/07/2020 12:08 ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը 03/07/2020 12:03 Մինչ դուք հույսեր եք փայփայում, որ ընդդիմությունը կարող է «մահանալ», երկրում ձեր երեսից իրական մարդիկ են մահանում․ Արման Աբովյանը՝ Թորոսյանին 03/07/2020 11:54 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է Երևանից ու դեպի Երևան նոր չվերթերի մասին 03/07/2020 11:45 Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի 03/07/2020 11:37 Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին (Տեսանյութ) 03/07/2020 11:28 Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում 03/07/2020 11:14 «Ձեր փոխարեն ես ոչ թե կզբաղվեի քաղաքական ուժերի մոնիտորինգով, այլ ուղղակի ներողություն կխնդրեի գյումրեցի տատիկի հարազատներից». ԲՀԿ-ականներն՝ ընդդեմ Արսեն Թորոսյանի 03/07/2020 11:07 ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 03/07/2020 10:59 Հրդեհ՝ Աքորի գյուղում. այրվել են երեք վագոն-տնակ, ավտոտնակը և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը

Տվյալ բաժնի վերջին նյութերը