15/11/2019 17:03
Սպառողների միջազգային կազմակերպությունը Հայաստանում քաղցրավենիքի և պաղպաղակի ոլորտում լավագույնը ճանաչեց «Գրանդ Քենդի» ընկերությանը
Նոյեմբերի 14-ին Consumers International-ի (Սպառողների միջազգային կազմակերպություն) և Սպառողների ազգային ասոցիացիայի համագործակցության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, Սպառողների ազգային ասոցիացիան և «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիան» կազմակերպել էին «Սպառողի գնահատական» միջազգային մրցանակաբաշխությունը, որում ներկայացված էր 28 անվանակարգ: Միջացառմանը ներկա էր Սպառողների միջազգային կազմակերպության նախագահ Մարիմութու Նեդսոնը` Մալայզիայից:
Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների առաջատար ընկերությունները:
Քաղցրավենիքի արտադրության ոլորտում «Ազգային ապրանքանիշ և սպառման առաջատար» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Գրանդ Քենդի» ընկերությանը:
«Գրանդ Քենդիին» է շնորհվել նաև «Սպառողի գնահատական» մրցանակը` պաղպաղակի արտադրության ոլորտում «Պահանջարկի առաջատար և որակի չափանիշ» անվանակարգում: