15/11/2019 17:23
Մարդիկ բարեկարգ ճանապարհով են երթևեկում ու «խադավիկի» մոտ շատ ավելի քիչ են գնում. Փաշինյանը՝ տնտեսական հեղափոխության մասին (Տեսանյութ)
2020 թվականի բյուջեն հեղափոխական է, խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«2018թ.-ին, երբ դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ, որ 1-2 տարում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը: Հիմա 2020թ.-ի պետբյուջեում եկամտային մասը 2018թ.-ի նույն ցուցանիշը գերազանցում է 27.4 տոկոսով: Եթե սրան գումարում ենք նաև 2018թ.-ի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք 62 մլրդով գերակատարված են և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավալացանում ենք բյուջեի այն կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում Հարկային օրենսգրքի, կուտակային պարտադիր կենսաթոշակների արդյունքում ունեցել ենք, այսինքն՝ այն միջոցները, որ պիտի հավաքեինք, բայց հրաժարվել ենք, մեր աճը կազմում է 35 տոկոս:
Սա ուղիղ պատասխանն է հարցին՝ արդյոք այս բյուջեն հեղափոխա՞ն է, թե՞ ոչ: Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ», - ասաց Փաշինյանն՝ անդրադառնալով քննադատություններին, որ ներկայացված նախագիծը հեղափոխական չէ:
Փաշինյանը մի շարք այլ տվյալներ մատնանաշեց՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում մի շարք բարեփոխումներ են արվել, որոնք փոխել են մարդու կյանքը դեպի լավը.
«Սկսենք ամենապրիմիտիվ բանից: Այն, որ մարդիկ այս տարի երթևեկում են և մյուս տարի երթևեկելու են բարեկարգ ճանապարհով իրանց կյանքը փուխո՞ւմ է, թե՞՝ ոչ, իհարկե, փոխում է, որովհետև նրանք ընթացագետի մոտ, հայերեն դա «խադավիկն» է, շատ ավելի քիչ են գնում և համապատասխանաբար քիչ գումար են ծախսում», - ասաց Փաշինյանը: