15/11/2019 19:21
Առայժմ առանց մեկնաբանության կթողնեմ. Արման Աբովյանը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին միանալու մասին
Հարկ համարեցինք տեսնել մեր աչքերով, թե ինչ է կատարվում, լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարության դիմաց ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ այս պահին ԲՀԿ պատգամավորները ԿԳՄՍՆ շենքի դիմաց հանդիպում եմ ՀՅԴ ՀԵՄ անդամների հետ, ովքեր դիմել էին իրենց գրությամբ՝ հորդորելով պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Յուրաքանչյուր դիմում, որն ուղղված է ԲՀԿ-ին, մենք առանց արձագանքի չենք թողնում, բոլորն անպայման նայվում, քննարկվում են», - ասաց Աբովյանը:
Նա նաև բարձր գնահատեց ԿԳՄՍ նախարարի հայտարարությունն այն մասին, որ ինքը պատրաստ է հանդիպել ոլորտի ներկայացուցիչներին ու զրուցել նրանց հետ: Աբովյանն ասաց, որ ԲՀԿ-ն կհետևի հանդիպմանը:
Հարցին՝ արդյոք նրանց ներկայությունը ԿԳՄՍՆ դիմաց նշանակում է, որ պատարստ են պահանջել նախարարի հրաժարական՝ Աբովյանն ասաց.
«Առայժմ առանց մեկնաբանության կթողնեմ, քանզի ԲՀԿ քարտուղար լինելով՝ լիազորություններ չունեմ հայտարարություն անել մինչև քննարկումները»: