15/11/2019 13:10
Այնքան հեռու եք գնում, որ Ձեզ թույլ եք տալիս գնահատական տալ՝ իբր կառավարությունը հետ է կանգնում հայագիտությունից. Դանիելյանը՝ Գորգիսյանին
ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե քաղաքական մեծամասնությունը չի պահում տված խոստումները:
«Տեսեք՝ Դուք ինչ տրամաբանական շղթա եք կառուցում: 2019-ին եղել է ծրագիր, որով ֆինանսավորվել են հայագիտական համալսարաններ արտերկրում՝ 20 մլն դրամ կամ 40 հազար դոլար արժողությամբ: Այս տարի նախագծում չեք տեսել և առանց խորանալու, թե դրա արդյունավետությունն ինչպիսին է, իսկ եթե գիետք, դա հավանաբար մեկ կամ երկու պրոֆեսորի աշխատավարձ է, Դուք այնքան հեռու եք գնում, որ Ձեզ թույլ եք տալիս գնահատական տալ, թե այս կառավարությանը միայն 20 մլն դրամ ծախս չանելու պատճառով հետ է կանգնում հայագիտությունից: Դա գիե՞տք չէ՝ ինչ պարզ ճշմարտության դեմ արված զանցանք է», - ասաց Դանիելյանը:
Վերջինս նաև հիշեցրեց Գորգիսյանին, որ ի տարբերություն վերջին օրերին լեզվի դասավանդման համար պայքարող ակտիվիստների, վերջինս պատգամավոր է և ունի հստակ լծակներ, այդ թվում առաջարկություններով հանդես գալ, որոնք կարող է օգտագործել: