15/11/2019 10:14
Արայիկ Հարությունյանի կողմից հանդիպումներ կլինեն. կքննարկվեն հանրությանը հուզող բոլոր թեմաները
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը, հայտնում են նախարարությունից։
««Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:
Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։