15/11/2019 13:14
Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում. Սողոմոնյան (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, նա գտնվում է ապօրինի կալանքի տակ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Պետք է արձանագրել երեք կարևորագույն երևույթ ձևավորվեց այս մեկուկես տարվա ընթացքում։ Երեք առասպել ջարդուփշուր եղավ։
Առաջին, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ։ Պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք բացառիկ դերակատարություն ունեցած մարդու հետ։ Երկրորդ, 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել։ Դա բացարձակ կեղծիք է։ Չկա որևէ ցուցմունք՝ տրված Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Երրորդ, այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղհասարակություն, կա քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ քաղաքական հետապնդումների», - ասաց բանախոսը։
Վիկտոր Սողոմոնյանը նշեց՝ վստահ չէ, որ իշխանությունն ունակ է շտկել իրավիճակը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն մի շարք անձանց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդումները, վերջ դնեն զանգովի արդարադատությանը, գործընթացները վերադարձնեն արդարադատության դաշտ, դադարեցնեն Մարտի 1-ի գործի խեղաթյուրումը։