15/11/2019 15:14
Հայաստանում ստեղծվել է ատելության արդյունաբերական համալիր, որն ամենօրյա ռեժիմով գեներացնում է ատելության նոր դոզաներ. Կոնստանտին Տեր-Նակալյան (Տեսանյութ)
Չեմ կիսում շատերի այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին ժողովուրդն ուզում էր դրական փոփոխություններ, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի համար էր դուրս եկել փողոց: Ժողովուրդը դուրս էր եկել փողոց ու ուզում էր միայն ատելություն, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին ասաց «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Այսօր Հայաստանում ամենամեծ պահանջարկ վայելող ապրանքն ատելությունն է, ամենաշատ սպառվող ապրանքն է ատելությունը: Հասկանալի է, որ ժողովուրդը ո՛չ կոռուպցիայի, ո՛չ անարդարության հետ խնդիր ուներ: Չի կարող ժողովուրդը, որ անելանելի ապրումներ էր ունենում թալանի և պետական միջոցների անարդյունավետ տնօրինման հետ, այսքան ներդաշնակ լինի, երբ, օրինակ, կառավարական առանձնատունը նորոգվում է 2 մլն դոլարով, Ամերիկա չվերթը կատարվում է գերթանկարժեք չարտերով: Եթե մադը դեմ է անարդյունավետ թալանին, ինքը դեմ է միշտ», - հայտարարեց Կ. Տեր-Նակալյանը:
Նա նշեց՝ այստեղից կարելի է հետևություն անել, որ մարդու խնդիրը ոչ թե վատնումն էր, այլ այն, որ մի մարդուն նա ատում էր, մյուսին՝ սիրում է:
«Հայատանում ստեղծվել է ատելության արդյունաբերական համալիր, որն ամենօրյա ռեժիմով գեներացնում է ատելության նորանոր դոզաներ, ստեղծվում են նոր թիրախներ ու այդ թիրախներին հարվածելու նոր մեխանիզմներ են մշակվում», - ասաց նա:
Դա, ըստ Տեր-Նակալյանի, առավելապես արվում է սոցիալական ցանցերի միջոցով: