15/11/2019 17:34
Գիտահետազոտական-միտահետազոտական նենց բառեր եք ասում՝ մարդ բան չի հասկանում. Փաշինյանը նախատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար հնարավորություններ են ստեղծվում:
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանն, անդրադառնալով ԼՀԿ կողմից բյուջեի նախագծի հասցեին հնչեցրած քննադատություններին, կոչ արեց՝ ավելի պարզ բառերով խոսել.
«2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է: Եթե այսօր հաշվենք, թե 2018թ.-ի հուլիսի 1-ից ի վեր ՀՀ-ում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել՝ ահռելի թիվ է, բայց այսօր մեր ընդդդիմությունն ի՞նչ ա ասում, ինչ-որ տերմինախեղդ ա անում, ասում ա՝ «գետնինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք»: Եկեք թարգմանեք ձեր ասածը: Դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ «աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրաձրեք», դե կանգնեք ուղիղ էդ ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական-միտահետազոտական նենց բառեր ասում՝ մարդ բան չի հասկանում: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերն ու թոշակները», - ասաց Փաշինյանը: