15/11/2019 17:27
Թափուր աշխատատեղ կա. մարդիկ աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել. Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում կան աշխատատեղեր, բայց դրանք լրացված չեն.
«Խոսում ենք գործազրկության մասին, բայց երկրում թափուր աշխատատեղերի պրոբլեմ ունենք: Վերջին 15 օրվա ընթացքում երկու արտադրողական ձեռնարկության բացման եմ մասնակցել և սեփականտերերի հավաստիացմամբ՝ ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա և մարդիկ այսօր աշխատող են փնտրում և չեն կարողանում գտնել», - ասաց վարչապետը խորհրդարանում 2020թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Նա նկատեց՝ այսօր հանրապետության բոլոր շինարարական հաստատությունները խրված են պատվերների մեջ՝ ավելացնելով, որ մյուս տարի ևս ստեղծվելու են նոր աշխատատեղեր: