15/11/2019 12:16
Դատական համակարգում տիրող խայտառակությունը ղեկավարվում է վարչապետի կողմից. Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)
Բան չի փոխվել, ասում են՝ «թող քայլ արած լինի, պոլի փեդ լինի», «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
«Դատական համակարգում տիրող խայտառակությունը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Իսկապես, նրանք, ովքեր այսօր դատական համակարգում չեն ընդունի որոշումներ, որոնք համապատասխանում են քաղաքական թիմի քիմքին, ավելի ճիշտ, վարչապետի քիմքին, վնգստացողներ են, որովհետև այսօր քաղաքանակ ուժ, որպես այդպիսին, չկա, կա մեկ հոգի, մնացածները, կներեք, մատաղացուներ են», - ասաց նա։
Ռուբեն Հակոեբյանն ընդգծեց՝ դատաիրավական համակարգի համար վնգստում են բոլոր նրանք, ովքեր կազմակերպում են, որպեսզի քաղաքական շահարկման դաշտ մտնեն դատարանները։
«Վնգստում են բոլոր նրանք, ովքեր դարձել են գործիքներ ու պետության համար շատ վտանգավոր գործունեություն են իրականացնում։ Վնգստում է Բարձրագույն դատախան խորհրդի նախագահը, ով իր սրբագույն պարտքն է համարում պատժել նրանց, ովքեր անկախ դատական համակարգի կողմնակից են ու դրա զոհը դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը (Քոչարյանին ազատ արձակած դատավորը-Aysor.am)», - ասաց նա։
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ այսօր կան քաղբանտարկյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։
«Այսօր դատական համակարգում ունենք քաղաքական պատանդ՝ ՀՀ երկրորդ նախագահը, որպեսզի այդ քաղաքական պատանդին իրավական տեսքի բերեն, ամբողջ դատաիրավական համակարգը Նիկոլ Փաշինյանը գերեվարում է, լավ է, որ ունենք Սահմանադրական դատարան։ Ես ուզում եմ ողջույնի խոսք հղել Հրայր Թովմասյանին, ով կարողանում է պայքարել, ես վստահ եմ՝ կպայքարի, որովհետև միակ տեղն է մնացել, որը պայքարում է դատական համակարգը անկախ պահելու նպատակով», - ասաց Ռ. Հակոբյանը։
Նախկին պատգամավորը կոչ արեց վերջ տալ այս ամենին։
«Վերջ տվեք այս ամենին, այս պրկված թույնին, այս մթնոլոտը ձեռնտու է մեր թշնամուն», - հավելեց Ռուբեն Հակոբյանը։