15/11/2019 14:12
Նիկոլ Փաշինյանը շատ պարզ ձևակերպում է իրենց իշխանության բնույթը՝ թքած ունեն ցանկացած այլ կարծիքի վրա. Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը վստահ է` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական չի ներկայացնելու։
«Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ պարզ ձևակերպում է իրենց իշխանության բնույթը՝ նրանք թքած ունեն ցանկացած այլ կարծիքի վրա, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է իրենց մերձավոր ընկերներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սամսոնյանը։
Նա ընդգծեց՝ Արայիկ Հարությունյանը չունի որևէ կոմպետենտություն լինելու նախարար, բայց նախարար է, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ նա կոմպետենտ չէ լինելու վարչապետ, բայց վարչապետ է։
«Նրանք ստացել են իրենց ձայները և պատրաստ են որևէ զիջման չգնալու ճանապարհով իրացնել իրենց իշխանությունը», - ասաց Սամսոնյանը։