Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան

18/11/2019 15:40

Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան


ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի, բարեփոխումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

-  Պարոն Բալայան, որն եք համարում դատական իշխանության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրն այսօր։

-  Իմ կարծիքով՝ ներկայումս կարևորագույն երկու խնդիր կա՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը և դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը։ Այս երկու խնդիրները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ:

- Տրամաբանական է, որ դատավորների գերծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար  ազդել  արդար դատաքննության  վրա, նկատի ունեմ՝ քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու հանգամանքը, ինչու չէ նաեւ դատական ակտերի որակը։ Նախ՝ որն եք համարում պատճառը`  գործե՞րն են շատ, թե՞  աշխատանքների կազմակերպման կառուցակարգերը պետք է վերանայվեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում ծանրաբեռնվածության թոթափումը։

- Դատարանների գերծանրաբեռնվածությունը ունի մի քանի պատճառ: Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան: Դրա արդյունքում  քաղաքացիական և քրեական մասնագիտացում ունեցող դատավորները բաշխվեցին առանձին նստավայրերում, ինչն, ըստ էության, նպաստեց դատարանի բնականոն աշխատանքի կազմալուծմանը, հետևաբար ազդեց նաև գործերի քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու վրա: Բերեմ պարզ օրինակ՝ նախկինում Երևան քաղաքի 7 դատարաններում աշխատում էր 25 քրեական մասնագիտացում ունեցող դատավոր, ներկայումս քրեական գործեր քննող դատավորները տեղաբաշխվել են երեք նստավայրում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նիստերի դահլիճների բացակայության, դրանք ավելի պակաս են, քան դատավորների քանակը,խցերի գերծանրաբեռնվածության։ Կալանավորված անձանց հաճախ պահում են ավտոմեքենաների մեջ՝  կապված նրանց քանակի, տարիքի, սեռի, միևնույն գործով անցնելու հետ, խցերը չեն բավարարում: Դատարանի շենքերը նախատեսված չեն այդ քանակի կալանավորական գործեր քննելու համար, կալանքի տակ գտնվող անձինք նիստերի դահլիճ են բերվում դատավորների աշխատասենյակների միջանցքով կամ դատարանում առկա բաց գոտիներով՝ քաղաքացիների միջով: Միևնույն ժամանակ այն դատարանները, որոնք նախատեսված էին նաև կալանավորական գործեր քննելու համար ուղղակի չեն օգտագործվում այդ նպատակով:

Պետք է նշել նաև, որ անցած տարիների համեմատ ավելացել են, թե քրեական գործերի քանակը և թե այն բողոքների քանակը, որոնք բերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների կամ անգործության դեմ: Դատավորների թվի ավելացում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք 13-14 դատավորով 25-ի փոխարեն, քանի որ քրեական մասնագիտացում ունեցող 3 դատավորի տեղ թափուր է, 3 դատավոր գործուղված է մարզեր, 1 դատավորի լիազորությունները կասեցվել են, 1 դատավոր գործեր չի ստանում, քանի որ տարիքը լրանալու կապակցությամբ  պետք է անցնի թոշակի, 2 դատավորի գործեր չեն մակագրվում այլ հիմնավորումներով, իսկ 2 այլ  դատավորներից մեկը ԲԴԽ-ի անդամ է, իսկ մյուսը՝ դատարանի նախագահը, ուստի նրանց այլ ծանրաբեռնվածության պատճառով վերջիններիս բաշխվող գործերի քանակը ավելի պակաս է, քան մեկ դատավորին հանձնվող գործերի քանակը:

Երևան քաղաքի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում ներկայումս ամենաքիչը 800 գործ կա,  դատավորներ կան, որոնց  վարույթում 1800-ից ավելի գործեր են քննվում:  

Այս հանգամանքները ուղղակի չեն կարող բացասաբար չանդրադառնալ, թե կայացված դատական ակտի որակի, և թե գործի քննության ողջամիտ ժամկետների վրա: Կարծում եմ, դատավորների քանակի շեշտակի ավելացումը և շենքային պայմանների բարելավումը այս պահին   առաջնահերթություն է գերծանրաբեռնվածությունը թոթափելու և դրա վտանգավոր հետևանքները վերացնելու համար:

- Կառավարությունը  մշակել է դատաիրավական բարեփոխումների փաթեթ, որին ենթադրում եմ ծանոթ եք։ Ի՞նչ եք կարծում, այն կարո՞ղ է օգտակար լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։

- Ընդհանուր առմամբ դրական եմ վերաբերվում դատաիրավական բարեփոխումներին, սակայն պետք է նշեմ, որ համաձայն չեմ դատավորին նյութական և դատավարական խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու չափազանց պարզեցված ընթացակարգի և հնարավորության հետ: Իմ կողմից նշած՝ դատավորների ծանրաբեռնվածության  պատճառները անվերապահորեն բերելու են սխալների, որոնք կարող են առիթ հանդիսանալ այդ հիմքով նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, և այդ հանգամանքը կարող է որպես մահակ օգտագործվել անցանկալի դատավորներից ազատվելու համար:

-Ինչպես 1990-ականների սկզբներին, 2000-ականների սկզբներին, այնպես էլ 2020-ի նախաշեմին՝ ունենք խնդիր դատական իշխանության անկախության աստիճանը բարձրացնելու, հասարակության վերաբերմունքը փոխելու առումով։ Նախ` որն եք համարում պատճառը եւ ինքներդ ունե՞ք Ձեր բանաձեւը, առաջարկը՝ ինչ անել, որպեսզի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն հանրային կարծիքը, այլ նաեւ իշխանության մյուս ճյուղերի վերաբերմունք առ դատական համակարգ։

- Այս պարագայում թվականները կապ չունեն: Դատական իշխանության անկախությունը, գրեթե բոլոր ժամանակներում, կախված է մեծամասամբ հենց դատավորներից: Եթե իշխանությունները տարիներով նույնիսկ ակնարկ չանեն այս կամ այն գործի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, երբևէ չհիշատակեն դատական իշխանությունը, սակայն դատավորն ինքը փնտրի այդ տրամադրությունները և, ըստ այդմ, դատական ակտ կայացնի, ապա նման պարագայում էական չէ, թե այդ երկրում ինչ աստիճանի է ապահովված դատական անկախությունը: Այնպես, որ դատական իշխանության անկախության աստիճանը, մեծամասամբ, կախված է, առաջին հերթին՝ հենց դատավորներից: Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա այն ուղղակի կախված է վերոհիշյալ հանգամանքներից, բացի այդ էլ՝ այն սուբյեկտիվ է, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության ողջ զանգվածի կարծիքը, ոչ թե միայն շահագրգիռ զանգվածինը, ով այս կամ այն կերպ առնչություն է ունեցել դատական իշխանության հետ և դժգոհ է մնացել դրանից: Կոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը և առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին:  

- Ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի դատավորը՝ միայն տեսական գիտելիքները բավարա՞ր են արդարադատություն իրականացնելու համար, եւ, այս առումով, ինչպե՞ս եք վերաբերվում դատավորի համար նախատեսված տարիքային շեմը մինչեւ 25 տարեկան նվազեցնելու վերաբերյալ գործադիրի ներկայացրած առաջարկին։

- Բնականաբար, միայն տեսական գիտելիքները չեն կարող բավարար լինել արդարադատություն իրականացնելու համար, անհրաժեշտ են արդարամտությունը, խիզախությունը, դահլիճը կառավարելու ունակությունը, կենսափորձը, անաչառությունը, դրանք պետք է համադրվեն տեսական գիտելիքների հետ: Ինչ վերաբերում է տարիքային շեմի նվազեցմանը, ապա նշեմ, որ լիովին համամիտ եմ իմ գործընկեր Արշակ Վարդանյանի տեսակետի հետ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորի տարիքային շեմը չպետք է պակաս լինի 35-ից, թեև ինքս դատավոր եմ դարձել 26 տարեկանում:

- Պարոն Բալայան, Դուք միակ դատավորն եք, ով մայիսի 20-ին փորձեց մուտք գործել դատարան եւ կատարել դատավորի իր գործառույթները, թեեւ գործադիր իշխանությունը որոշել էր արգելափակել դատարանի մուտքերը։ Հայտնի է, որ ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել դատավորի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ՝ մտադի՞ր եք հետամուտ լինել Ձեր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։

- Հավաստիացնում եմ, որ միակ դատավորը չեմ, ով այդ օրը փորձել է մուտք գործել դատարան իր պարտականությունները կատարելու նպատակով, շատերին հաջողվել է դա, ուղղակի տեսախցիկները իմ անհաջող փորձն են ֆիքսել: Իմ մուտքը դատարան խոչընդոտելու կապակցությամբ ես իրավապահ մարմիններին հաղորդում չեմ ներկայացրել: Չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանի կողմից սեփական նախաձեռնությամբ ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու և դրա բողոքարկման գործընթացները, քանի որ չեմ ուզում դրանց գնահատական տալ որոշակի օբյեկտիվ պատճառներով:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:34 Բրիտանական «Լիբերալ-դեմոկրատների» առաջնորդը չկարողացավ պահպանել իր տեղը խորհրդարանում Այսօր, 15:22 Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավարին Այսօր, 15:11 Ինչ պաշտոններ է այժմ զբաղեցնում Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Այսօր, 15:08 Այդ սահմանափակումը վարորդների իրավունքները ոտնահարող, հակասահմանադրական է. «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է նախագահին Այսօր, 15:05 Առերևույթ 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. հարուցվել է քրեական գործ Այսօր, 14:57 Մերկելը շնորհավորել է Ջոնսոնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Այսօր, 14:48 Հա, մի հատ Су 35 ինքնաթիռ են գտել, մի հատ T-90 տանկ, մի քանի հատ էլ БТР ու БМП. Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այսօր, 14:44 Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստուհի Եկատերինա Դուրովան Այսօր, 14:33 «Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը. Ա. Խզմալյան Այսօր, 14:25 Զելենսկին դարձել է ուկրաինական թոք-շոուի հյուր (Տեսանյութ) Այսօր, 14:19 Դատախազությունը և ոստիկանությունը ընտրողական մոտեցում են ցուցաբերել Վահե Պարազյանի վերաբերյալ դեպքով. Փաստաբան Այսօր, 14:10 Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները. Աշոտյան Այսօր, 14:04 ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր Այսօր, 13:57 Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հասարակության 63 տոկոսը․ Միջազգային հանրապետական ինստիտուտ Այսօր, 13:52 Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան Այսօր, 13:49 Ջոնսոնը խոստացել է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ Այսօր, 13:41 Սերմացուի բաշխման գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին Այսօր, 13:35 ԵՄ գագաթնաժողովը կլիմայի հարցով համաձայնության է հասել Այսօր, 13:29 Մետրոպոլիտենում ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ. դրամ. ՊՎԾ Այսօր, 13:21 Փաշինյան. Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն (Տեսանյութ) Այսօր, 13:16 Սպանության փորձ՝ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ Այսօր, 13:08 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակցի Այսօր, 13:00 Առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը անտեսում է փորձագիտական հանրույթի հետ կարևոր հարցերը քննարկելու անհրաժեշտությունը. Հայտարարություն Այսօր, 12:53 Ճիշտ կլինի, որ Մնացականյանն արձագանքի Մամեդյարովի հայտարարությանը. Վարչապետի խոսնակ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը» Այսօր, 12:38 ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք Այսօր, 12:32 Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել. Էդմոն Մարուքյան Այսօր, 12:28 Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել. Միհրան Հակոբյան Այսօր, 12:19 Ոստիկանության ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքեր կտեղադրվեն. նախագիծն ընդունվեց Այսօր, 12:08 ԱԺ-ն ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը Այսօր, 11:59 Հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան Այսօր, 11:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Այսօր, 11:44 Հուսով եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը շուտով կվերացվի և ասուլիսի հնարավորություն կստեղծվի. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 11:41 Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ Այսօր, 11:39 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ Այսօր, 11:34 Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա հետ առնչություն ունեցող շինություններում Այսօր, 11:29 Վարչապետի խոսնակը նկատողություն արեց Լազարևյան ակումբի նիստի կազմակերպիչներին (Տեսանյութ) Այսօր, 11:27 Իշխանությունը պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի Մամեդյարովի հարցազրույցի վերաբերյալ. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 11:21 ԱԺ նախագահը 3 խմբակցության անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի գործընկերներին Այսօր, 11:17 Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում, որ այդ գործը չքննեն. Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 11:14 Թրամփը Մեծ Բրիտանիայի ընտրություններն անվանել է Ջոնսոնի մեծ հաղթանակ Այսօր, 11:06 Ենթադրում եմ, որ նոր վիրահատություն է եղել, բայց պետք է տեղեկանամ. Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Տեսանյութ) Այսօր, 11:00 Ժամանակակից աշխարհում դու դատապարտված ես տեղեկացված լինելու. Վիկտոր Սողոմոնյան Այսօր, 10:57 Նոր Զելանդիայում փրկարարները հայտնաբերել են հրաբխի ժայթքման զոհերի դիերը Այսօր, 10:56 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին Այսօր, 10:53 «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին տեղից դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ Այսօր, 10:44 Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգևատրվեն չորրորդ անգամ Այսօր, 10:38 Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք Այսօր, 10:30 Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:25 Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:19 Բորիս Ջոնսոնը վերընտրվել է խորհրդարանում Այսօր, 09:58 «Հրապարակ». Պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել Այսօր, 09:54 «Ժողովուրդ». «Լիդիան Արմենիա»-ն անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել Այսօր, 09:51 «Իրատես». Դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է Այսօր, 09:48 «Հրապարակ». Իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ ձեռք չի բերվել օրինական եկամուտներով Այսօր, 09:42 «Իրատես». Պետական համակարգում ընդամենը անարդյունավետ կառավարում է, իսկ ձուկը, ինչպես գիտենք, գլխից է հոտում Այսօր, 09:39 «Հրապարակ». Հասարակության լավատեսությունը նվազել է Այսօր, 09:35 «Փաստ». Պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն Այսօր, 09:32 «Ժողովուրդ». Երբեք թույլ չեմ տա, որ արտաքին օրակարգեր սպասարկող անձիք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը. Վանեցյան Այսօր, 09:27 «Հրապարակ». Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, «վտարանդի» էր դարձել Այսօր, 09:03 Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը 12/12/2019 23:06 Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է. շնորհակալություն ենք հայտնում Սենատի բոլոր անդամներին. Զոհրաբ Մնացականյան 12/12/2019 22:56 Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուզվել է իր խոսքի ավարտին (Տեսանյութ) 12/12/2019 22:27 ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց Ցեղասպանության բանաձևը 12/12/2019 20:30 Թաիլանդում երկգլխանի կատու է ծնվել (Տեսանյութ) 12/12/2019 20:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական 12/12/2019 20:01 Դահուկորդ Սանտա Կլաուսները մասնակցում են բարեգործական միջոցառման (Տեսանյութ) 12/12/2019 19:50 Հնդկաստանում երկգլխանի կոբրա է հայտնաբերվել (Տեսանյութ) 12/12/2019 19:37 Թրամփն ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին հրամանագիր է ստորագրել 12/12/2019 19:23 25 տարի աղբի պարկի մեջ. մի դիմանկարի պատմություն (Տեսանյութ) 12/12/2019 19:10 Պետդուման օրենք է ընդունել՝ օդանավակայաններին ծխարանները վերադարձնելու մասին 12/12/2019 18:55 «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է 12/12/2019 18:50 Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ 12/12/2019 18:42 ՌԴ կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական վկայականներ․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) 12/12/2019 18:34 Հայաստանի հաջողությունները՝ «Ստեղծագործ Եվրոպա» և «Եվրոպա Նոստրա» ծրագրերի շրջանակում 12/12/2019 18:26 Առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ. Փոխնախարարը՝ առողջապահության նախարարության հայեցակարգի մասին 12/12/2019 18:19 Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարական չորս պաշտոնից հրաժարական կտա մինչև 2020-ի հունվարի 1-ը 12/12/2019 18:07 ԱԺ օրակարգում ներառված բոլոր հարցերը կողմ քվեարկվեցին 12/12/2019 18:00 Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները 12/12/2019 17:52 Մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում կներդրվեն հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր. փոխոստիկանապետ 12/12/2019 17:43 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/12/2019 17:31 ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Հակոբ Երանոսյանի վթարի դեպքից, որի մայրն այսօր փորձում էր կառավարության դիմաց ինքնահրկիզվել 12/12/2019 17:20 Թուրքիայում հարյուրից ավելի աշակերտուհի հանրակացարանում գազից թունավորել է 12/12/2019 17:07 ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում ներգրավված աշխատակիցները կիսում էին Հայաստանի քաղհասարակության կողմից ներկայացված մտահոգությունները. Սիրանուշ Սահակյան 12/12/2019 17:00 Կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատը 12/12/2019 16:48 Վրաստանում ընդդիմությունը խափանել է խորհրդարանի նիստը՝ դահլիճում լցնելով անհայտ ծագմամբ հեղուկ 12/12/2019 16:36 Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ 12/12/2019 16:27 Ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ. դուք ինքնահաստատված չեք. պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին 12/12/2019 16:19 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին 12/12/2019 16:10 Առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը 12/12/2019 15:58 Նիկոլի այսօրվա հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան 12/12/2019 15:51 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթն արժանացավ հավանության 12/12/2019 15:43 Պուտինը հրաժեշտ է տվել Լուժկովին 12/12/2019 15:35 Փաշինյանն այսօր խոստովանեց, որ այս կառավարության կազմում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ. Ղազինյան 12/12/2019 15:24 ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից շուրջ 36.5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը 12/12/2019 15:19 Օրենսդիրը քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը 12/12/2019 15:12 Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում 12/12/2019 15:06 Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել 12/12/2019 14:59 Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին. Գևորգ Գորգիսյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը