18/11/2019 19:41
Սա ինչ «բեսեդկայի» տրամաբանություն է, Արայիկ Հարությունյանի պահվածքն անընդունելի էր. Գևորգ Գյուլումյան
Տպավորություն էր, որ նախարարը ԵՊՀ երկու ֆակուլտետների դասախոսներին և պրոֆեսորադասախոսական կազմին կանչել էր ապացուցելու, որ ձեր ասածը մեկ է ինձ համար, ԿԳՄՍ նախարարության դիմաց Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ակցիայի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանը։
«Ներկա գտնվողներից ոմանք ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարույթունյանը՝ կյանքի տևողություն։ Ակադեմիկոս մարդը երբ բան է ասում, նա հեգնում է։ Ուզում եմ հարց տալ, ինքն իրեն կողքից նայե՞լ է։ Երբ Սրապիոնյանին է մատնացույց անում, Սրապիոնյանի հետ մի մետր հեռավորությունից կկարողանա՞ նույն տոնով խոսել։ Կամ ինչ է նշանակում, երբ դասախոսն իրեն հարց է տալիս, ասում է՝ Ձեր եղբոր տղայի կուսակցությունը։ Սա ի՞նչ «բեսեդկայի» տրամաբանություն է», - ասաց Գևորգ Գյուլումյանը։
Վերջինս ասաց նաև, թե Արայիկ Հարությունյանի պահվածքն անընդունելի էր։