18/11/2019 18:48
Ակադեմիական ազատության վերաբերյալ ընդունել ենք ռեկտորների փաստարկն ու փոփոխություն արել նախագծում. նախարար
Ակադեմիական ազատության հետ կապված դասախոսների հիմնական թեզն այն էր, որ կլինեն նշանակովի, կառավարվող դեկաններ, և կտանանեն նախարարության գիծը։ Մինչդեռ մենք ընդունել ենք մի շարք բուհերի ռեկտորների այդ փաստարկը, և նախագծում այդ փաստարկը փոփոխված է, դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսինքն՝ արդեն ակադեմիական ազատության առումով կասկածի տակ դնել մեր ասածը, ճիշտ չէ»,- ասաց նա։
Նախարարն անդրադարձավ տարիներ առաջ օտարալեզու դպրոցների բացման հանգամանքին՝ նշելով, որ ներկա դասախոսների 90 տոկոսն այդ երևույթի դեմ հանդես չի եկել։
«Մենք ասում ենք, որ հայերենը և հայոց պատմությունը մեր աշակերտները պետք է բարձր մակարդակով անցնեն դպրոցներում։ Մենք պետք է փոխենք չափորոշիչները՝ դպրոցներում խորացնելով հայագիտական առաևկաների դասավանդումը», - նշեց Արայիկ Հարությունյանը։