18/11/2019 13:27
Ի դեմս Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի, շատ կարևոր մարմին է ձևավորվում. պատգամավոր
Կարծում եմ, որ ի դեմս Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի, շատ կարևոր մարմին է ձևավորվում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Դիտարկմանը, որ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը ամանորի միջոցառումների համար ավելի քան 325 միլիոն դրամ են հատկացրել՝ մեկ անձից գնումների ընթացակարգի համար, դա կոռուպցիա չէ՞, պատգամավորը նկատեց.
«Ինձ ասել են, որ այլ կազմակերպություն, որը կապահովի նման ծավալի միջոցառումներ, չի էլ եղել։ Եղած կազմակերպությունը միակն է»։