18/11/2019 13:54
Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով
Այսօր առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով, հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Նրանք նույն ընտանիքի անդամներ են:
Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 4 երեխա, որոնցից երկուսը տեղում ստացել է ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն, իսկ մյուս երկուսը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:
4-ամյա և 7-ամյա եղբայրների մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ: Երկուսի կյանքին էլ վտանգ չի սպառնում», - նշել է խոսնակը: