Մեր բարբառներն են բնավորություն թելադրում. Լիլիթ Խաչատուրյան՝ Հայաստանի ճանապարհորդը

19/11/2019 19:11

Մեր բարբառներն են բնավորություն թելադրում. Լիլիթ Խաչատուրյան՝ Հայաստանի ճանապարհորդը


Եթե ճանաչողական հարցում անցկացնենք Հայաստանի բնակչության շրջանում, վստահ եմ՝ մեծ մասը հրաշալի կարող է ներկայացնել, թե Հայաստանի սահմաններից դուրս ո՞ր երկրում կարելի է հանգիստն անցկացնել, այդ երկրների ո՞ր քաղաքներում ի՞նչ տեսարժան վայրեր կան, ինչպիսի՞ խոհանոց ունեն ու ի՞նչ պատմական կոթողներ: Իսկ ինչպիսի՞ն է մեր երկիրը՝ քչերիս է հայտնի: Հենց այս բացը լրացնելու համար մասնագիտությամբ լրագրող բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն, ով տևական ժամանակ աշխատել է նաև Զբոսաշրջության պետական կոմիտեում, սեփական նախաձեռնությամբ ճանաչողական այցեր է սկսել Հայաստան ու Արցախ:

Aysor.am-ը  տեղացի ճանապարհորդի հետ զրուցել է ներքին տուրիզմի հնարավոր զարգացման ու հայկական բնաշխարհի ամբողջական բացահայտման մասին:

Մենք չենք ճանաչում Հայաստանը

Բլոգ շատ վաղուց ունեի՝ մինչև Զբոսաշրջության պետական կոմիտեում ընդունվելը հայտնի մարդկանց հետ հարցազրույցների շարք էի վարում: Սակայն հետագայում դադարեցրեցի, քանի որ ժամանակի խնդիր առաջացավ: Գործունեությանս ընթացքում հասկացա, որ մենք ներքին զբոսաշրջությունը զարգացնելու խնդիր ունենք, նույնիսկ ինքներս չենք ճանաչում մեր երկիրը: Օրինակ, Գյումրիում, երբ հայտնի «Օժիտի տան» տեղն էին հարցնում, շատերը չգիտեին՝ որտեղ է: Մի քիչ աբսուրդ է՝ չիմանալ մի վայրի պատմություն, որտեղ ապրում ես: Եթե մենք չենք ճանաչում Հայաստանը, մեզ համար նաև դժվար կլինի Հայաստանը ներկայացնել օտարներին: Ու որոշեցի ճամփորդել Հայաստանով, լինել առավել քիչ լուսաբանված, կամ՝ ընդհանրապես չլուսաբանված բնակավայրերում ու դրանց մասին պատմել հանրությանը: Նաև, տարբեր վայրերի հետ կապված հետաքրքիր լեգենդներ, առասպելներ կան, որոնք բացահայտելուց հետո հասկանում ես, թե ինչո՞վ է պայմանավորված մեր ազգի այս կամ այն հատկանիշը:

Ամենաչբացահայտված մարզը

Դժվար է առանձնացնել, չբացահայտված վայրերը շատ են: Բայց նկատել եմ՝ Արցախի մասին նյութերն առավել շատ են ընթերցվում: Հանրությանը հետաքրքրում են նաև սահմանամերձ գյուղերը: Ասեմ ավելին, երբ սկսեցի սահմանամերձ գյուղերի մասին գրել, իսկական «բում» եղավ. մարդիկ զարմացել էին, որ այնտեղ նախաձեռնություններ են լինում, որոնց մասին սահմանից հեռու չեն էլ պատկերացնում: Չբացահայտված տեղերից է Քարվաճառը. Արցախ մեկնելիս սովորաբար Քարվաճառի մոտով անցնում ենք, բայց երբեք Քարվաճառ չենք մտնում: Ես ինձ համար Քարվաճառն էլ բացահայտեցի…Իրականում, շատ տարածքներ կան, որոնց միայն անունները գիտենք: Իմ այս ճանաչողական այցելություններով ոչ միայն հանրությանն եմ ծանոթացնում, այլև՝ ինքս եմ իմֆորմացվում, սովորում: Իհարկե, ես սա առաջին հերթին անում եմ ինձ համար, իմ տեղեկացված լինելու համար, բայց մեկտեղ հասկանում եմ՝ եթե այս փոքրիկ գործով կարող եմ օգտակար, լավ բան անել Հայաստանի համար, ապա ինչո՞ւ չանեմ: Ինձ համար շատ կարևոր է, որ կարողանանք դրսում Հայաստանը ճիշտ ներկայացնել: Ամենաուրախալին այն է, որ մարդկանցից անընդհատ նամակներ եմ ստանում, ովքեր հետաքրքրվում են՝ այս կամ այն վայր ինչպե՞ս գնալ, գնալու դեպքում՝ որտե՞ղ մնալ և այլն:

Բացահայտման նպատակով՝ առաջին այցելությունը

Առաջին այցելությունս Բերքաբեր էր: Շատ հետաքրքիր գյուղ է, կարելի է ասել՝ մեծ ընտանիք: Քչերը գիտեն, որ այնտեղ կա արքայանարնջի (կարալյոկ) չրի օրգանիկ արտադրություն, ձեռագործ տիկնիկների արտադրություն, փայտամշակման արտադրություն և այլն: Այնտեղ օրգանիկ մեղր է արտադրվում ու Դոբայ, ԱՄՆ արտահանվում։ Մարդիկ սահմանամերձում ապրում են ու արարում՝ անտեսելով վտանգը։ Արցախի տարբեր գյուղերում, շրջաններում եմ եղել: Ի դեպ, իմ արմատներն էլ Արցախից են. հայրական տատիկս Մարտակերտի Մատաղիս գյուղից է։ Գիտեք, հատկապես սահամանմերձ շրջանների բնակիչներից շատ բան եմ սովորել: Հիմա կյանքին ուրիշ հայացքով եմ նայում: Երբ որևէ խնդրի եմ հանդիպում իմ կյանքում, չեմ տրտնջում, հիշում եմ իրենց ու ամաչում իմ տրտնջալուց:

Որքան մատչելի՝ այնքան լավ

Հաճախ եմ լսել, որ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է: Ու երբ ինքս սկսեցի մեր երկրի ներսում ճամփորդել, որոշեցի նաև իմ բլոգում մի խորագիր ունենալ, որտեղ կներկայացնեմ, թե որտե՞ղ ու որքա՞ն գումարով կարելի է հանգստանալ: Հավատացեք, բոլորովին էլ աստղաբաշխական թվեր պետք չեն: Կարող ես հյուրատուն գտնել օրը 5 հազար դրամով, կամ ապրել շատ թանկարժեք հյուրանոցում: Ամեն ինչ կախված է նրանից, թե դու ինչ սպասելիքներ ունես քո ճանապարհորդությունից: Օրինակ, ես ձգտում եմ հյուրատուն գնալ ոչ թե նրա համար, որ մատչելի է, այլ՝ տեղաբնիկների հետ շփումն առավել անմիջական է:

Լեգենդներ. Ինչո՞ւ Դիլիջան, կամ՝ ինչո՞ւ Սևան

Մի շարք բնակավայրերի պատմություններին ծանոթացա, որոնք շատ հետաքրքիր էին: Օրինակ, դուք գիտե՞ք, թե որտեղից է առաջացել Դիլիջան անունը. ըստ լեգենդի՝ հայրն իր Դիլի անունով որդու հետ քաղաք է գնում։ Անտառների միջով անցնելիս՝ որդին կորչում է։ Հայրը սկսում է որոնել նրան «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով: Ցավոք, որդու դին գտնվում է բացատում՝ գայլերի կողմից հոշոտված: «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սգալ հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Ու այդ օրվանից տեղանքն անվանվում է Դիլիջան…

Ինչ վերաբերում է Սևանին, առասպելներից մեկի համաձայն՝ 1800-ական թվականներին Ալաշկերտից ու Մուշից թուրքերի կողմից քշված հայերը հասել են Սևանա լճի ափերը: Սևանա լճի մոտակայքում հանգստանալու կանգ առած քարավանն աղջիկներին ուղարկում է խմելու ջուր բերելու, վերջիններս վերադառնում են դույլերի մեջ լողացող  իշխաններով։ Նրանք հասկանում են, որ այդ հարստությունից հեռանալ պետք չէ և այստեղ էլ հիմնում են բնակավայրեր։ Քանի որ շատ են նմանեցնում Վանին` անունը կնքում են Վան։ Ձմռանը լիճն ամբողջովին սառչում է, տեղի ցուրտ ու դաժան ձմեռը նրանց հիշեցնում է իրենց երկրի մեղմ ու տաք կլիման և դառնորեն կանչում են՝ «Սև Վան եկավ մեր գլխին»…

Նման լեգենդները շատ-շատ են, բայց գիտե՞ք ինչ եմ նկատել՝ գյուղում մարդիկ ավելի շատ են տեղեկացված իրենց բնակատեղիի պատմությանը, քան քաղաքներում:

Ամեն մարզն իր կոլորիտն ունի. մեկը հումորով է, մյուսը՝ միամիտ, մեկն էլ՝ չոր ու կոպիտ

Վերջերս մի նախագծի շրջանակներում որպես լրագրող էի հանդես գալիս, հետաքրքիր հոլովակներ էինք նկարում: Որպես կամավոր՝ մեզ էին միացել նաև Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ, ովքեր հետաքրքիր հետևություն էին արել. ըստ իրենց՝ մեր բարբառներն են բնավորություն թելադրում… Սովորաբար, ասում են, որ գյումրեցիներն են շատ հյուրընկալ, հյուրասեր, ես նույնը նկատեցի նաև խաչիկցիների մոտ. եթե մտնես խաչիկցու տուն, ապա անհնար է առանց սեղանից օգտվելու դուրս գալ: Սևանի կողմերում, Մարտունիում բարբառն ավելի կոպիտ է, ու տպավորություն է ձևավորում, թե մարդիկ էլ այդպիսին են: Բայց չէ, նրանք էլ բոլորի պես հյուրասեր են:

Ճամփորդող շունիկը

Իմ ճանապարհորդությունների ընթացքում նաև հետաքրքիր պատմությունների եմ հանդիպում, որոնք որոշել եմ փոքրիկ վիդեոտարբերակներով մատուցել: Օրինակ, տեսանյութ ունեմ ճանապարհորդող շունիկի՝ Վելիկի մասին: Այո, նման շունիկ ունենք Հայաստանում (ժպտում է - հեղ.): Տերը լեռնային հեծանվորդ է ու փոքր ժամանակվանից շանն իր հետ ամենուր տանում է: Կենդանասերներին հանգստացնեմ ու ասեմ, որ դա դաժան ու հոգնեցուցիչ չէ, երբ հոգնում են՝ կանգնում են ու հանգստանում: Այդ սիրուն կենդանին Հայաստանում ու Արցախում սիրով զբոսնում է (ժպտում է- հեղ.):

Նպատակ ունեի Ամանորը որևէ գյուղում անցկացնել, բայց…

Ամսվա կտրվածքով երևի թե միայն մեկ շաբաթ եմ Երևանում լինում, ամիս է եղել՝ երկու-երեք օր: Այս տարի պլանավորել էի Նոր տարին Հայաստանի որևէ մարզում, մի փոքրիկ տնակում անցկացնել: Բայց հիմա չգիտեմ, պլաններս, կարծես թե, փոխվում են: Եղբայրս դրսում է ապրում, այս տարի պատրաստվում է ընտանիքի հետ Հայաստան գալ ու «հարամ» անել Ամանորս (ծիծաղում է-հեղ.): Քանի որ այս տոնն ինձ համար ընտանեկան է, չեմ կարող ընտանիքիցս առանձնանալ: Սիրում եմ, երբ բոլորս իրար գլխի ենք հավաքվում, ամանորյա եռուզեռը, նվերների փաթեթավորումը։

Ստվերում մնացած հայկական խոհանոցը

Այս տարի ինձ համար բացահայտել եմ թանապուրը, խաշիլը, պանրախաշը։ Շատ հետաքրքիր ուտեստներ կան: Ցանկացած վայր մեկնելիս՝ աշխատում եմ տեղի խոհանոցից միայն օգտվել: Մենք հարուստ խոհանոցային անցյալ ենք ունեցել, ու լավ է, որ գոնե մի մասը պահպանվում է:

Արդեն նաև հրավիրում են

Առաջին երկու ճանապարհորդությունն իմ սեփական միջոցներով է եղել, հետագայում արդեն սկսեցի հրավերներ ստանալ տարբեր գյուղերից ու քաղաքներից: Ի դեպ, ճանաչողական այցով հրավիրվել էի նաև Վորոնեժ, Իրան։ Այսպես ասած՝ գործունեությունս ընդլայնում եմ (ծիծաղում է-հեղ.): Չկա տեղ, որտեղ ինձ լավ չեն ընդունել: Այցելությունների ընթացքում նաև նոր ընկերներ եմ ձեռք բերում: Հիմա, կարելի է ասել, Հայաստանի բոլոր մարզերում ու Արցախում բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնց հետ կապը միշտ պահում եմ:

Համագործակցություն հեռուստաընկերության հետ

Այս պահին նման ցանկություն չունեմ, այս ֆորմատն ինձ բավարարում է: Հավատացեք, գրավոր խոսքը՝ առանց վիդեոտարբերակի, իրեն չի սպառել: Սակայն եթե հետագայում առաջարկ լինի, գուցեև համաձայնվեմ։ Նաև, չնայած դեռ շուտ է այդ մասին խոսելը, բայց նպատակ ունեմ սահմանամերձ գյուղեր կատարած այցելություններիս մասին գիրք պատրաստել: Դա միայն այն ժամանակ կլինի, երբ այցելեմ բոլոր սահամանամերձ գյուղերն ու բացահայտեմ:

Հայաստանը մեր տունն է՝ ճանաչենք այն

Իհարկե, աշխարհում ավելի լավ ու հետաքրքիր տեղեր էլ կան, բայց Հայաստանը մերն է, մեր տուն ու տեղը, մեր արմատներն այստեղ են: Պետք է լավ ճանաչենք մեր երկիրը, որ ճիշտ ներկայացնենք այն օտարերկրացուն։ Չգիտեմ, ես սիրում եմ իմ տունը (ժպտում է-հեղ.)։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան

Տվյալ բաժնի վերջին նյութերը