Բացահայտվել են երեխաների ապօրինի որդեգրման և արտերկիր տեղափոխման դեպքեր. հարուցվել է քրգործ (Տեսանյութ)

19/11/2019 19:14

Բացահայտվել են երեխաների ապօրինի որդեգրման և արտերկիր տեղափոխման դեպքեր. հարուցվել է քրգործ (Տեսանյութ)


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։

Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթը օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, այդ օրը տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։

Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ, մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու դիմում։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի, մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելը։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։

Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումը առանց ծնողի համաձայնության, միաժամանակ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Իսկ եթե իր կամքով գրի երեխայից հրաժարվելու մասին դիմում, ապա ինքը կհոգա, որ ծնողը պարբերաբար կարողանա տեղեկություն ստանալ երեխայի մասին։ Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։

Մեկ այլ դեպքում կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը, այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։ Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքը արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և գիտի, թե որտեղ պետք է որդեգրվեն երեխաները և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։

Մեկ այլ դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է քննություն։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14/08/2020 20:07 Չեխիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք 14/08/2020 19:53 Տիխանովսկայան դիմել է Բելառուսի ուժայիններին 14/08/2020 19:40 Լուկաշենկոն հերքել է Բելառուսից հեռանալու մասին լուրերը 14/08/2020 19:34 Հանրակրթական դպրոցում գրականության՝ որպես առանձին առարկայի ուսուցումն իրականացվում է 7-9-րդ դասարաններում. ԿԳՄՍՆ 14/08/2020 19:22 Կայացել է մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում 14/08/2020 19:15 Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար 14/08/2020 19:07 Տավուշյան հաղթական մարտերին մանակից 71 զինծառայողի ներկայացրել եմ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանայանին՝ Ազգային հերոսի կոչման. Վարչապետ 14/08/2020 18:47 Լուկաշենկոյի լեգիտիմությունը հարցականի տակ է. Լիտվայի նախագահ 14/08/2020 18:40 Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր 14/08/2020 18:28 Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահովման միջնորդությունը 14/08/2020 18:16 Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց. Մարուքյանը՝ վարչապետի հարցազրույցի մասին 14/08/2020 17:53 Մասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ-ի արձագանքը 14/08/2020 17:47 Հայաստանի համար Ծոցի երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի հետ աշխատանքի լայն դաշտ է բացվում. Փորձագետ 14/08/2020 17:25 Արձանագրված խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է մի շարք տրանսպորտային միջոցների գործունեությունը 14/08/2020 17:08 Այսուհետ անձնական մեքենաներում, անտառներում ու սարերում դիմակի կրումը պարտադիր չէ. որոշումը մտավ ուժի մեջ 14/08/2020 16:42 Վարչապետին ներկայացվել են Քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը 14/08/2020 16:28 «ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա». «Լիդիան Արմենիա» 14/08/2020 16:16 Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել 14/08/2020 16:03 Կառավարության 23-րդ միջոցառումը մասնակի լուծում է․ հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը դեռ առկա է. Հյուրանոցների ասոցիացիա 14/08/2020 15:45 «Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան 14/08/2020 15:22 Շաբաթվա ընթացքում 156 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում 14/08/2020 15:02 Ասուլիսի սրահ առանց դիմակի մտնելու համար էկոնոմիկայի նախարարը տուգանվել է 14/08/2020 14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով 14/08/2020 14:16 Նավթի համաշխարհային գներն աճում են 14/08/2020 13:58 Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար 14/08/2020 13:55 Աֆղանստանում սկսվել է 400 թալիբների ազատ արձակման գործընթացը 14/08/2020 13:46 Չեխիայի վարչապետը կողմ է Բելառուսում նախագահի նոր ընտրությունների անցկացմանը 14/08/2020 13:39 Կառավարությունը մանրամասնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24-րդ ծրագրի կետերը 14/08/2020 13:28 Անհրաժեշտ է շփման գծում մոնիթորինգի համակարգ մշակել․ Փաշինյան 14/08/2020 13:20 Արայիկ Հարությունյանն օրենքներ է ստորագրել 14/08/2020 13:11 «Դեռ վաղ է գնահատականներ տալ»․ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել, որ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը 14/08/2020 13:05 Ես երջանիկ եմ, որ ընդդիմությունը Հայաստանում այսօր ավելի ազատ է գործում, քան հեղափոխությունից առաջ․ Նիկոլ Փաշինյան 14/08/2020 12:57 Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին 14/08/2020 12:50 ՊԵԿ-ը տեսանյութ է հրապարակել գրանցված աշխատողներիի առավելությունների և պատասխանատու գործատուների վերաբերյալ 14/08/2020 12:41 Բելառուսում վերսկսվել են բողոքի ցույցերը 14/08/2020 12:31 Անցած տարի մթերվել է 160 հազար տոննա խաղող, այս տարվա թվերը դեռ պարզ չեն. նախարար 14/08/2020 12:24 Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ 14/08/2020 12:17 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 114 մարդ է մահացել 14/08/2020 12:08 66 միլիարդ դրամ է ուղղվել մասնավոր հատվածին. Էկոնոմիկայի նախարար 14/08/2020 11:52 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք 14/08/2020 11:40 «Լուսավոր Հայաստանը» հայտնել է, թե ով կփոխարինի Մանե Թանդիլյանին 14/08/2020 11:34 Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է ձերբակալվածներին ծաղրի ենթարկելու մեղադրանքները 14/08/2020 11:16 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 14/08/2020 11:07 Վրաստանում կարանտինի ժամանակահատվածը 14 օրից 12-ի է կրճատվել 14/08/2020 11:00 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ 14/08/2020 10:55 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտեցել է 21 միլիոնի 14/08/2020 10:49 BBC-ի «HardTalk»-ի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետն է 14/08/2020 10:44 Արցախի հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանը հրաժարականի դիմում է ներկայացրել 14/08/2020 10:34 Դատարանն ուժի մեջ է թողել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի վճիռը 14/08/2020 10:21 Մեր Մանեին առողջություն եմ մաղթում․ համոզված եմ՝ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք․ Մարուքյան 14/08/2020 10:13 Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 14/08/2020 10:07 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Կոտայքի մարզում 14/08/2020 09:57 «Ժողովուրդ». 2020 թ-ի առաջին կիսամյակում պետբյուջեի ծախսերը կազմել են ծրագրված ցուցանիշի 82.6%-ը 14/08/2020 09:47 «Ժողովուրդ». Սեպտեմբերի 15-ից մանկապարտեզների վերաբացվելու դեպքում երեխաները կհաճախե՞ն մանկապարտեզ, թե՞ ոչ. Երեխաներին ցուցակագրում են 14/08/2020 09:36 «Ժողովուրդ». Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների միջև կադրային տեղափոխություններ են 14/08/2020 09:25 «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանին ուղղված պատգամավորների հարցերին կրկին պատասխանել է Ժաննա Անդրեասյանը 14/08/2020 08:33 Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը 13/08/2020 22:59 Ռուբեն Հայրապետյանն ու Գրիգոր Թերմենջյանը 3-ական միլիոն դրամ են փոխանցել դերասանուհի Նարինե Ոսկանյանին՝ կյանքը փրկելու համար 13/08/2020 19:30 Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից 13/08/2020 19:18 Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ 13/08/2020 19:09 Տեսչական մարմինը մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում 13/08/2020 18:56 Կանաչ գոտիների անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են 13/08/2020 18:45 Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը 13/08/2020 18:39 Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու 13/08/2020 18:28 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 124 մարդ է մահացել 13/08/2020 18:17 Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածները գերակշռում են. Մեդիա պաշտպան 13/08/2020 18:11 Իրաքում միջազգային կոալիցիայի ավտոշարասյան մոտակայքում պայթյուն է որոտացել 13/08/2020 17:53 «Լիդիանի» բաժնետոմսերի 41%-ը թուրքերին պատկանելու լուրը բացարձակ սուտ է. Իրավաբան 13/08/2020 17:43 Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում 13/08/2020 17:30 Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարող մուտք գործել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ այդ երկրի կառավարության որոշումը. Վահան Հունանյան 13/08/2020 17:17 Ալյասկայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 13/08/2020 17:05 Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի մոտ 70 հազար նոր դեպք 13/08/2020 16:46 «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույք հափշտակելու մեջ 13/08/2020 16:42 Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով 13/08/2020 16:26 «ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում». «Լիդիան Արմենիա» 13/08/2020 16:21 Նավթի համաշխարհային գները նվազում են 13/08/2020 16:09 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք 13/08/2020 16:00 Ձերբակալվել են «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձը և նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը 13/08/2020 15:45 ԱՄՆ դեսպանությունն աշխատակազմին արգելել է օգտվել հայկական ավիափոխադրողների ծառայություններից 13/08/2020 15:35 Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը 13/08/2020 15:22 Հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան քաղաքական նպատակով դատավարություններին. Էլինար Վարդանյան 13/08/2020 15:09 ԱՄՆ Պետդեպի ղեկավարը չի բացառել Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառումը 13/08/2020 14:56 Հազարավոր վարակումներից կարող էինք խուսափել, եթե Հայաստանում ժամանակին արվեին թեստերն անհրաժեշտ քանակով. Կարեն Վրթանեսյան 13/08/2020 14:37 Արցախ մուտքի պայմանները դյուրացվել են 13/08/2020 14:30 «Կադրերի ռեզերվ եմ ուղարկվել, քանի որ ֆեյսբուքում լայքել եմ Ռոբերտ Քոչարյանի՝ «Արցախը գերագույն արժեք է» գրառումը». Ոստիկանության ավագ լեյտենանտ 13/08/2020 14:13 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 13/08/2020 13:54 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 20.6 միլիոնը 13/08/2020 13:45 Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար 13/08/2020 13:34 ԵՊԲՀ-ում երբևէ այնքան շատ արտասահմանցի ուսանող չի սովորել, որքան այժմ՝ շուրջ 1820 մարդ. Ռեկտոր 13/08/2020 13:21 Ալիևը և Պուտինը քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին 13/08/2020 13:06 Լիբանանի դատախազությունը Բեյրութի նավահանգստում պայթյունի գործով մի քանի նախարարի կհարցաքննի 13/08/2020 12:51 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 24-րդ ծրագրի շահառուները կոնյակագործներն ու գինեգործներն են 13/08/2020 12:41 Երեկվա դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի արդյունքում շահառուներին հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ․ Վարչապետ 13/08/2020 12:26 ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը 13/08/2020 12:05 Մանկատան 163 շրջանավարտներին կնվիրաբերվի 2003-2015 թթ․ նրանց զբաղեցրած բնակելի տարածությունը կամ բնակարանը 13/08/2020 11:59 Օգոստոսի 14-ին մի քանի ժամով կդադարեցվի Էրեբունու և Արագածոտնի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը 13/08/2020 11:56 Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագիրը․ շահառուները զբոսաշրջային ոլորտների տնտեսվարողներն են 13/08/2020 11:42 Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը ժամանել են Բաքու 13/08/2020 11:28 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել 13/08/2020 11:17 Պլանային գազանջատումներ՝ Երևանում ու Սևանում