Պարզաբանում՝ 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ

19/11/2019 18:42

Պարզաբանում՝ 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման վերաբերյալ


Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին:

Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

  • Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Համաձայն «Գնաճի հաշվետվության»՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0.5 տոկոսային կետ։

Ներկայացնում ենք սպառողական զամբյուղում ներառված  այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար 2020 թվականի հունվարի 1-ից կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում․

  • Ընտանի թռչնի մսի  ներմուծման դեպքում մաքսատուրքը կբարձրանա 3 տոկոսային կետով (22%-ից 25%).

2021 թվականից Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի օգտվել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև բաշխվելիք սակագնային քվոտաներից, որի շրջանակներում Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25% մաքսատուրքի դրույքաչափով:Ընտանի թռչնի միս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41%): Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից ընտանի թռչնի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում  նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2017 թվականից,  յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի 4%-ի չափով բարձրացում (10% դրույքաչափը գործել է 2015-2016 թվականներին, 2017 թվականին՝ 14%, 2018-ին՝ 18%, 2019-ին՝ 22% և 2020-ին՝ 25%), սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին զգալի գնաճ չի գրանցվել:

Մաքսատուրքի բարձրացման շրջանում հնարավոր է գնաճի զսպում նաև տեղական թռչնամսի արտադրության ծավալների աճի հնարավորության դեպքում։

  • Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման դեպքում 2020 թվականից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2.5 տոկոսային կետով (12.5%-ից 15%).

Ինչպես թռչնամսի դեպքում, այնպես էլ այստեղ 2021 թվականից Հայաստանն, օգտվելով  սակագնային քվոտաների բաշխումից, երրորդ երկրներից կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15% մաքսատուրքի դրույքաչափով: Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի միս հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից: Հարկ է նշել, որ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման ժամանակ գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ: 0% մաքսատուրքի դրույքաչափ է  կիրառվում  նաև ԵԱՏՄ երկրներից ներմուծման պարագայում:

  • Բրնձի մասով 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 3 տոկոսային կետով (3%-ից 6%).

Մաքսատուրքի բարձրացումը վերաբերում է բրնձի տարբեր տեսակներին, սակայն ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև համաձայնագրով հաստատված է Վիետնամից ԵԱՏՄ տարածք երկարահատիկ բրինձի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) ներմուծման սակագնային քվոտա: Հայաստանին 2019 թվականի համար տրամադրվել էր 150 տոննա նշված երկարահատիկ բրինձ ներմուծել` 0% մաքսատուրքի դրույքաչափով, 2020 թվականին հնարավոր է ներմուծել 250 տոննա` առանց մաքսատուրքի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա: Շարունակաբար հնարավոր կլինի քվոտայի սահմանաչափը մեծացնել՝ զսպելով այդ տեսակի բրինձի գնի բարձրացումը:  

Միաժամանակ, մի շարք զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում է գործող ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։ Դեպի Հայաստան բրնձի հիմնական ներմուծումը իրականացվում է վերոնշյալ դասի երկրներից, ուստի 2022 թվականից կիրառելով ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերը, նշված ապրանքատեսակի մասով հնարավոր կլինի օգտվել նաև գործող մաքսատուրքի 25%-ի չափով իջեցումից:

  • Արևածաղկի ձեթի ներկրման համար հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).

Նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2018 թվականից,  յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին շոշափելի գնաճ չի գրանցվել:

Այս ապրանքատեսակի շուրջ 90%-ը հիմնականում ներմուծվում է ԵԱՏՄ երկրներից և Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), ընդ որում՝ վերջինիս դեպում ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում գանձվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ:

  • Կաթնամթերքի համար 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).


Նշված ապրանքատեսակի մասով նախորդ տարիներին ևս գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, սակայն նախորդ տարիներին շոշափելի գնաճ ևս չի գրանցվել:

Կաթնամթերի այն տեսակները, որոնց մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում, Հայաստան է ներմուծվում հիմնականում ԵԱՏՄ երկրներից, Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր) և Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր, շուրջ 90%-ը), ինչպես նաև ԵՄ երկրներից։

  • Կարագի մաքսատուրքի բարձրացումը կլինի 2 տոկոսային կետով (13%-ից 15%)


Կարագ հիմնականում ներմուծվում է Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, ինչպես նաև Ուկրաինայից (ազատ առևտրի համաձայնագիր), Վրաստանից (ազատ առևտրի համաձայնագիր) և ԵԱՏՄ երկրներից (վերջին երեք ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 35%): Հաշվի առնելով վերոգրյալը՝ հնարավոր են գների որոշակի բարձրացումներ ԵՄ և այլ երրորդ երկրներից կարագի ներմուծման դեպքում։

Այս հղումով կարող եք ծանոթանալ 2020 թվականի հունվարի մեկից փոփոխվող բոլոր ապրանքների մաքսային դրույքաչափերին։

Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ այն ապրանքների դրույքաչափերի ցանկին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անցումային շրջանում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսային դրույքաչափեր։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:33 «Մուրճի հարվածով» ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնին տրամադրված տարածքի շինարարական աշխատանքների մեկնարկը. Ա. Խզմալյան Այսօր, 14:25 Զելենսկին դարձել է ուկրաինական թոք-շոուի հյուր (Տեսանյութ) Այսօր, 14:19 Դատախազությունը և ոստիկանությունը ընտրողական մոտեցում են ցուցաբերել Վահե Պարազյանի վերաբերյալ դեպքով. Փաստաբան Այսօր, 14:10 Փաշինյանը կորցրել է բանակցային գործընթացի նկատմամբ խելամիտ ազդեցության լծակները. Աշոտյան Այսօր, 14:04 ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանեց Շախմատի համաշխարհային օր Այսօր, 13:57 Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հասարակության 63 տոկոսը․ Միջազգային հանրապետական ինստիտուտ Այսօր, 13:52 Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան Այսօր, 13:49 Ջոնսոնը խոստացել է երկիրը ԵՄ-ից դուրս բերել հունվարի 31-ից ոչ ուշ Այսօր, 13:41 Սերմացուի բաշխման գործով մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին Այսօր, 13:35 ԵՄ գագաթնաժողովը կլիմայի հարցով համաձայնության է հասել Այսօր, 13:29 Մետրոպոլիտենում ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ. դրամ. ՊՎԾ Այսօր, 13:21 Փաշինյան. Թուրքիայի քաղաքականությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ձեռք է բերվել աննախադեպ ծավալի սպառազինություն (Տեսանյութ) Այսօր, 13:16 Սպանության փորձ՝ Տավուշի մարզում. 34-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ Այսօր, 13:08 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակցի Այսօր, 13:00 Առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը անտեսում է փորձագիտական հանրույթի հետ կարևոր հարցերը քննարկելու անհրաժեշտությունը. Հայտարարություն Այսօր, 12:53 Ճիշտ կլինի, որ Մնացականյանն արձագանքի Մամեդյարովի հայտարարությանը. Վարչապետի խոսնակ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Մամեդյարով. Հայաստանի հետ բանակցություններում քննարկվում են կոնկրետ հարցեր, այդ թվում՝ «Լավրովի պլանը» Այսօր, 12:38 ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպք Այսօր, 12:32 Իրապես բուռն քաղաքական տարի ենք ունեցել. Էդմոն Մարուքյան Այսօր, 12:28 Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր քարոզչական թիմն անպիտան է, իսկ ժողովրդին երկար մոլորեցնել ոչ մեկին դեռ չի հաջողվել. Միհրան Հակոբյան Այսօր, 12:19 Ոստիկանության ստորաբաժանումներում տեսաձայնագրող սարքեր կտեղադրվեն. նախագիծն ընդունվեց Այսօր, 12:08 ԱԺ-ն ընդունեց Բանակի մարզական ակումբը վերականգնելու մասին օրենքի նախագիծը Այսօր, 11:59 Հնչում է, թե բյուջեում փող կա և ծախսելու տեղ չկա, հուշում եմ ձեզ ծախսելու տեղը. Գևորգ Պետրոսյան Այսօր, 11:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձևը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Այսօր, 11:44 Հուսով եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանքը շուտով կվերացվի և ասուլիսի հնարավորություն կստեղծվի. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 11:41 Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ Այսօր, 11:39 «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ Այսօր, 11:34 Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա հետ առնչություն ունեցող շինություններում Այսօր, 11:29 Վարչապետի խոսնակը նկատողություն արեց Լազարևյան ակումբի նիստի կազմակերպիչներին (Տեսանյութ) Այսօր, 11:27 Իշխանությունը պետք է հստակ պարզաբանումներ ներկայացնի Մամեդյարովի հարցազրույցի վերաբերյալ. Վիկտոր Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 11:21 ԱԺ նախագահը 3 խմբակցության անունից ողջունեց և շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի գործընկերներին Այսօր, 11:17 Դատավորները չեն ուզում գլխացավանքի մեջ ընկնել և բացարկ են վերցնում, որ այդ գործը չքննեն. Սողոմոնյան (Տեսանյութ) Այսօր, 11:14 Թրամփը Մեծ Բրիտանիայի ընտրություններն անվանել է Ջոնսոնի մեծ հաղթանակ Այսօր, 11:06 Ենթադրում եմ, որ նոր վիրահատություն է եղել, բայց պետք է տեղեկանամ. Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Տեսանյութ) Այսօր, 11:00 Ժամանակակից աշխարհում դու դատապարտված ես տեղեկացված լինելու. Վիկտոր Սողոմոնյան Այսօր, 10:57 Նոր Զելանդիայում փրկարարները հայտնաբերել են հրաբխի ժայթքման զոհերի դիերը Այսօր, 10:56 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպանին Այսօր, 10:53 «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին տեղից դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ Այսօր, 10:44 Հայաստանի լավագույն PR մասնագետները կպարգևատրվեն չորրորդ անգամ Այսօր, 10:38 Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք Այսօր, 10:30 Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ. Սուրեն Սարգսյան Այսօր, 10:25 Ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:19 Բորիս Ջոնսոնը վերընտրվել է խորհրդարանում Այսօր, 09:58 «Հրապարակ». Պետական բյուջեից մոտ 2 միլիոն դոլար ծախսվել է վոյաժների վրա, ինչը փորձում են հանրությունից գաղտնի պահել Այսօր, 09:54 «Ժողովուրդ». «Լիդիան Արմենիա»-ն անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել Այսօր, 09:51 «Իրատես». Դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է Այսօր, 09:48 «Հրապարակ». Իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ ձեռք չի բերվել օրինական եկամուտներով Այսօր, 09:42 «Իրատես». Պետական համակարգում ընդամենը անարդյունավետ կառավարում է, իսկ ձուկը, ինչպես գիտենք, գլխից է հոտում Այսօր, 09:39 «Հրապարակ». Հասարակության լավատեսությունը նվազել է Այսօր, 09:35 «Փաստ». Պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն Այսօր, 09:32 «Ժողովուրդ». Երբեք թույլ չեմ տա, որ արտաքին օրակարգեր սպասարկող անձիք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը. Վանեցյան Այսօր, 09:27 «Հրապարակ». Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, «վտարանդի» էր դարձել Այսօր, 09:03 Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանը 12/12/2019 23:06 Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է. շնորհակալություն ենք հայտնում Սենատի բոլոր անդամներին. Զոհրաբ Մնացականյան 12/12/2019 22:56 Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո սենատոր Ռոբերտ Մենենդեզը հուզվել է իր խոսքի ավարտին (Տեսանյութ) 12/12/2019 22:27 ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց Ցեղասպանության բանաձևը 12/12/2019 20:30 Թաիլանդում երկգլխանի կատու է ծնվել (Տեսանյութ) 12/12/2019 20:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական 12/12/2019 20:01 Դահուկորդ Սանտա Կլաուսները մասնակցում են բարեգործական միջոցառման (Տեսանյութ) 12/12/2019 19:50 Հնդկաստանում երկգլխանի կոբրա է հայտնաբերվել (Տեսանյութ) 12/12/2019 19:37 Թրամփն ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին հրամանագիր է ստորագրել 12/12/2019 19:23 25 տարի աղբի պարկի մեջ. մի դիմանկարի պատմություն (Տեսանյութ) 12/12/2019 19:10 Պետդուման օրենք է ընդունել՝ օդանավակայաններին ծխարանները վերադարձնելու մասին 12/12/2019 18:55 «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է 12/12/2019 18:50 Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ 12/12/2019 18:42 ՌԴ կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական վկայականներ․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) 12/12/2019 18:34 Հայաստանի հաջողությունները՝ «Ստեղծագործ Եվրոպա» և «Եվրոպա Նոստրա» ծրագրերի շրջանակում 12/12/2019 18:26 Առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ. Փոխնախարարը՝ առողջապահության նախարարության հայեցակարգի մասին 12/12/2019 18:19 Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարական չորս պաշտոնից հրաժարական կտա մինչև 2020-ի հունվարի 1-ը 12/12/2019 18:07 ԱԺ օրակարգում ներառված բոլոր հարցերը կողմ քվեարկվեցին 12/12/2019 18:00 Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները 12/12/2019 17:52 Մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում կներդրվեն հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր. փոխոստիկանապետ 12/12/2019 17:43 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին 12/12/2019 17:31 ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Հակոբ Երանոսյանի վթարի դեպքից, որի մայրն այսօր փորձում էր կառավարության դիմաց ինքնահրկիզվել 12/12/2019 17:20 Թուրքիայում հարյուրից ավելի աշակերտուհի հանրակացարանում գազից թունավորել է 12/12/2019 17:07 ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում ներգրավված աշխատակիցները կիսում էին Հայաստանի քաղհասարակության կողմից ներկայացված մտահոգությունները. Սիրանուշ Սահակյան 12/12/2019 17:00 Կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատը 12/12/2019 16:48 Վրաստանում ընդդիմությունը խափանել է խորհրդարանի նիստը՝ դահլիճում լցնելով անհայտ ծագմամբ հեղուկ 12/12/2019 16:36 Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ 12/12/2019 16:27 Ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ. դուք ինքնահաստատված չեք. պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին 12/12/2019 16:19 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին 12/12/2019 16:10 Առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը 12/12/2019 15:58 Նիկոլի այսօրվա հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան 12/12/2019 15:51 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթն արժանացավ հավանության 12/12/2019 15:43 Պուտինը հրաժեշտ է տվել Լուժկովին 12/12/2019 15:35 Փաշինյանն այսօր խոստովանեց, որ այս կառավարության կազմում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ. Ղազինյան 12/12/2019 15:24 ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից շուրջ 36.5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը 12/12/2019 15:19 Օրենսդիրը քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը 12/12/2019 15:12 Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում 12/12/2019 15:06 Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել 12/12/2019 14:59 Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին. Գևորգ Գորգիսյան 12/12/2019 14:51 Ալժիրում նախագահ են ընտրում 12/12/2019 14:44 Աֆղանստանի ոսկու հանքավայրում սողանք է գրանցվել 12/12/2019 14:36 Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 12/12/2019 14:32 Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին (Տեսանյութ) 12/12/2019 14:23 Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը 12/12/2019 14:12 Հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական կողմի՝ ՀԱԷԿ փակման հարցը դնելու փորձը. Գայանե Աբրահամյան 12/12/2019 14:05 Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացողի մրցանակին հավակնում են Նեյմարը, Ժեսուսը, Ֆելիքսը և Միլիկը 12/12/2019 13:56 Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ երկու հրթիռ է ընկել

Տվյալ բաժնի վերջին նյութերը